Ինչպես հաղորդում է Associated Press գործակալությունը, ամերիկյան Միսսուրի նահանգի Ջոփլին քաղաքում տեղի ունեցած բնական աղետն արդեն խլել է 116 կյանք: Ավելի վաղ հաղորդել էինք 89 զոհի մասին:
Տեղի իշխանությունները հաղորդում են, որ ավերածությունները շատ են, և հիմա իրականացվում են փրկարարական աշխատանքներ: Փլատակների տակից նախորդ օրվա ընթացքում հնարավոր է եղել դուրս բերել 7 հոգու: Նահանգային հիվանդանոցներ է տեղափոխվել ավելի քան 1,150 մարդ:
Մեկ կիլոմետր տրամագիծ և 10 կմ բարձրություն ունեցող մրրկահողմը մի քանի րոպեում ամբողջովին հողին է հավասարեցրել 50 հազար բնակչությամբ քաղաքը` ավերելով երկու հազար շենք, այդ թվում` դպրոցներ, եկեղեցիներ և քաղաքային հիվանդանոցը:










































