Նյու Յորքի Sofitel հյուրանոցի սպասուհու զգեստին հայտնաբերվել են ԴՆԹ հետքեր, որոնք համընկնում են Արժույթի միջազգային հիմնադրամի նախկին ղեկավար Դոմինիկ Ստրոս Կանի ԴՆԹ-ի հետ: Այս մասին հաղորդում է NBC հեռուստաալիքը` հղում անելով քննչական մարմիներում իր աղբյուրներին:
Սակայն միևնույն ժամանակ այլ աղբյուրներ պնդում են, որ ԴՆԹ փորձաքննությունը դեռ ավարտված չէ:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի նախագահի ամենահավանական թեկնածու համարվող Դոմինիկ Ստրոս Կանին ձերբակալել են մայիսի 14-ին նյույորքյան հյուրանոցներից մեկում սպասուհու նկատմամբ սեռական ոտնձգություն կատարելու մեղադրանքով:










































