Մոսկվայի Տիմիրյազևի դատարանում կողոպուտի քրեական գործով դատական նիստի ժամանակ փաստաբան է մահացել։ Ինչպես հաղորդում է RIA Novosti-ն, մահացածը Սիմոն Ծատուրյանն է։
«Քրեական գործի դատաքննության ժամանակ փաստաբան Սիմոն Ծատուրյանն իրեն վատ է զգացել: Նրա համար շտապօգնություն են կանչել, բժիշկները կես ժամ շարունակ փորձել են օգնել, բայց չեն կարողացել փրկել նրա կյանքը»,- ասել է դատարանի մամուլի քարտուղարը:
Տեղեկատվության համաձայն՝ Ծատուրյանը մահացել է սրտի անբավարարությունից։ Նա 66 տարեկան էր։








































