Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ստորագրել է խորհրդարանի կողմից ընդունած օրենքը՝ Ռուսաստանի հետ «Թուրքական հոսք» գազատարի շինարարության համաձայնագրի վավերացման մասին։ Այս մասին հաղորդում է Resmi Gazete պաշտոնական պարբերականը։
« Թուրքիայի և ՌԴ-ի միջև «Թուրքական հոսք» գազատարի նախագծի վերաբեյալ համաձայնագիրը՝ ստորագրված հոկտեմբերի 10-ին, հաստատվել է»,-ասվում է փաստաթղթում։
Ռուսաստանը և Թուրքիան գազատարի շինարարության վերաբերյալ միջկառավարական համաձայնագիրը ստորագրել էին հոկտեմբերի 10-ին, որը ենթադրում է Սև ծովի հատակով գազատար խողովակաշարի երկու ճյուղի կառուցում: Առաջին ճյուղը նախատեսված է գազը թուրքական շուկա մատակարարելու, իսկ 2-րդը՝ վառելիքը Եվրոպա հասցնելու համար:










































