Հռոմի պապը կոչ է արել քրիստոնյաներին և մուսուլմաններին փոխադարձ հարգանքով վերաբերվել իրար և նոր սերնդի կրթության ու դաստիարակության միջոցով ամրապնդել փոխըմբռնումը:
Պապը «մեր եղբայր մուսուլմաններին» շնորհավորել է սուրբ Ռամադան ամսվա ավարտի կապակցությամբ, որը նվիրված է պասին, աղոթքներին և գթասրտությանը:
Ֆրանցիսկոս I-ը Հռոմի Սուրբ Պետրոսի հրապարակում հավաքված ուխտավորների կիրակնօրյա օրհնության ժամանակ ողջունել է ողջ աշխարհի մուսուլմաններին:
Ի տարբերություն իր նախորդների՝ Ֆրանցիսկոս I-ը որոշել է ամառային ամիսներին Վատիկանում մնալ և չի ուղևորվել Կաստել Գանդոլֆոյի պաշտոնական նստավայրը:









































