Friday, 29 03 2024
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան

Թե ինչպես էր «Մեդիամաքսը» պաշտպանում էթիկան

Այս տողերն ավելի քան մեկ շաբաթ առաջ պիտի հրապարակվեին: Ճիշտն ասած՝ դրանք գրելը շատ տհաճ բան էր: Թերեւս դա էր պատճառը, որ իսկապես լինելով ծայրահեղ զբաղված՝ այդ գործն ամեն կերպ հետաձգում էի: Միաժամանակ, ստուգում՝ արդյո՞ք դա պատասխանելու վայրկենական ցանկություն չէր: Պարզվեց՝ ոչ: Համոզված եմ՝ թեման վաղեմության պատճառով չի կորցրել իր հրատապությունը:

2011 թվականի մայիսի 10-ին «Մեդիամաքս» տեղեկատվական գործակալության տնօրեն Արա Թադեւոսյանը հրապարակել էր «Տեղեկատվական վեճերի «միապետություն» հոդվածը (սյունա՞կը): Դրանում նա իր վրդովմունքն էր հայտնել այն առնչությամբ, թե իբր գործակալության գլխավոր խմբագիր Դավիթ Ալավերդյանին առաջարկված էր եղել անդամակցել 2011 թվականի մայիսի 1-ին ստեղծված՝ Տեղեկատվական վեճերի խորհրդին, սակայն պարզվել էր, որ Խորհրդի անդամների՝ հրապարակված ցուցակում նրա ազգանունը բացակայել էր: Ընդսմին, ինչպես գրում է Արա Թադեւոսյանը, դրա պատճառը եղել է Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանի՝ «քաղաքական ենթատեքստ» ունեցող առարկությունը: Հոդվածագիրն այդ հարցում իր դժգոհությունն է հայտնում նաև Խորհրդի ստեղծման նախաձեռնողի՝ Մարդու իրավունքների պաշտպանի (օմբուդսմենի) դիրքորոշման եւ այդ մարմնի ստեղծման հանգամանքների վերաբերյալ:

Սկսենք նրանից, որ «Մեդիամաքսի» տնօրենի հրապարակման ոչ մի պնդում չի համապատասխանում իրականությանը: Գործակալության կայքէջում հրապարակվել է Տեղեկատվական վեճերի խորհրդի (ՏՎԽ) պաշտոնական հերքումն այդ առնչությամբ, որը, սակայն, ինչպես եւ հարկն է, շարադրված էր զուտ արձանագրային, հակիրճ տոնով: Եվ քանի որ բուն հոդվածում անմիջականորեն շոշափվում է նաեւ իմ անձնական հեղինակությունը, ես ինձ իրավունք եմ վերապահում առանձին պատասխան եւ մեկնաբանություններ տալ վերոհիշյալին:

Նախ, Դավիթ Ալավերդյանին՝ Խորհրդին անդամակցելու պաշտոնական առաջարկ չէր կարող արվել, քանի որ կազմի ընդլայնման հարցն, ինչպես հստակորեն նշված է մայիսի 1-ին տարածված համապատասխան Հուշագրում, որոշվում է հիմնադիր անդամների փոխադարձ համաձայնությամբ: Մինչդեռ հիմնադիրների մեծամասնությունը «Մեդիամաքսի» գլխավոր խմբագրի անդամակցության հարցը չի քննարկել եւ անգամ չի էլ իմացել նման թեկնածության գոյության մասին: Դավիթ Ալավերդյանի հետ ՏՎԽ քարտուղար Շուշան Դոյդոյանի զրույցը կարող էր լինել սոսկ մտադրությունների շրջանակներում, եւ տարբեր անձանց հետ Խորհրդի անդամների մի քանի նման խոսակցություններ կարող էին լինել (եւ եղել են): Ծաղկաձոր՝ ֆորումին հրավիրվելը, ուր եւ հայտարարվել էր նախաձեռնության մասին, նույնպես չէր կարող մեկնաբանվել որպես Խորհրդի անդամակցության հավաստում, քանի որ այդ միջոցառմանը հրավիրվել եւ մասնակցել են տասնյակ լրագրողներ:

Երկրորդ՝ ի դեպ, ավելի ուշ, Դավիթ Ալավերդյանին առնչվող մտադրությունների վերաբերյալ Շուշան Դոյդոյանի՝ ինձ՝ Բորիս Նավասարդյանիս, հետ տեղի ունեցած մասնավոր զրույցում որեւէ «քաղաքական ենթատեքստ» չի եղել: Խոսվել է Խորհրդի ընդլայնման ընթացակարգի եւ այն մոտեցումների մասին, որոնք պետք է նկատի առնվեին թեկնածությունները քննարկելիս: Բնականաբար, այս զրույցի ընթացքում թեկնածություններից որեւէ մեկի վերաբերյալ որեւէ որոշում՝ ո´չ դրական, ո´չ էլ բացասական, չի´ կայացվել եւ չէ´ր կարող կայացվել:

Երրորդ՝ այդ ինչի՞ց ելնելով է Արա Թադեւոսյանը որոշել, որ ՏՎԽ մյուս անդամները «ենթարկվեցին դեռեւս չստեղծված Խորհրդի շարքային անդամի կարծիքին»: Նա ի՞նչ հիմքեր ունի ենթադրելու, որ հարգարժան մարդիկ՝ իրենց ասպարեզում հայտնի պրոֆեսիոնալները (արդեն հիշատակված՝ Տեղեկատվության ազատության կենտրոնի տնօրեն Շուշան Դոյդոյանից բացի, «Ինտերնյուս-Եվրոպա»-ի տնօրեն Մանանա Ասլամազյանը, «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը, իրավագետ, փաստաբան Արա Ղազարյանը), ովքեր վաստակել են անկախ, սեփական արժանապատվության զգացում ունեցող անձանց կայուն համարում, մեկ էլ հանկարծ ոչ սեփական կարծիք ունեն եւ ոչ էլ կարողանում են պաշտպանել այն: Միգուցե կոլեգիալ մարմնում նման բնույթի փոխհարաբերությունների առկայության մասին պատկերացումները «Մեդիամաքսի» տնօրենի մեջ ձեւավորվել են տխրահռչակ Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովին անդամակցելու 10 տարիների ընթացքո՞ւմ:

Նորաստեղծ Խորհրդի անդամներին այս կերպ «իրենց տեղը դնելուց» հետո պասկվիլի (փաստերի՝ վերը բերված խեղաթյուրումները թույլ են տալիս հենց այդպես բնութագրել մեդիամաքսյան հրապարակման ժանրը) հեղինակն անցնում է Մարդու իրավունքների պաշտպանին. «(…) մեր («Մեդիամաքսի» – Բ.Ն.) իրավունքն է տեղեկացնել, որ Տեղեկատվական վեճերի խորհրդի ստեղծումը տեղի է ունեցել էթիկայի տեսակետից բավական վիճելի պայմաններում: Եվ այս մասին առաջին հերթին պետք է խորհի Պաշտպանը (Կարեն Անդրեասյանը – Բ.Ն.), որը պառակտված հասարակությանն իր անաչառությունն ապացուցելու դժվարին խնդիր ունի»: Պաթետի՛կ խոսք է. ի՞նչ կարող ես ասել։ Սակայն պաթոսին տրվելուց առաջ՝ Արա Թադեւոսյանին, ով իրեն համարում է փորձառու, վաստակաշատ լրագրող և իր ուսերին այլ հոգսերի հետ առել է նաեւ Հայաստանում ՆԱՏՕ-ի տեղեկատվական կենտրոնի տնօրենի պատասխանատու պարտականությունը, օգտակար կլիներ ծանոթանալ Խորհրդի ձեւավորման փաստերին եւ հանգամանքներին:

Օմբուդսմենը հանդես է եկել Խորհրդի ստեղծման նախաձեռնությամբ և հինգ կոնկրետ անձանց առաջարկել դառնալ դրա հիմնադիրները: ՏՎԽ հետագա գործողությունները (ներառյալ, բնականաբար, նաեւ կազմի ընդլայնման խնդիրը), ըստ Կարեն Անդրեասյանի հրապարակային հայտարարության, բացառապես այդ մարմնի առանձնաշնորհն են: Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի միջամտությունն էլ կսահմանափակվի՝ Խորհրդին բազմակողմանի օգնության տրամադրմամբ: Հետեւաբար, թեկնածուների ընտրության հարցում ևս, ըստ այդմ, Պաշտպանը չէր կարող վճռորոշ դեր խաղալ: Խորհրդակցական նորաստեղծ մարմինն իր գոյության առաջին իսկ օրը հանդես եկավ իր գործունեության սկզբունքների մասին՝ վերը հիշատակված Հուշագրով: Խորհրդի ձեւավորման մեխանիզմը պարզ է, իր ստանձնած առաքելությունը՝ նույնպես. առայսօր ՏՎԽ-ն ոչ մի որոշում չի կայացրել: Ուրիշ ի՞նչ «թափանցիկության» ( եւ ինչի՞ շուրջ) պակաս է զգում Արա Թադեւոսյանը:

Այս համատեքստում ծաղրանկարային են ընկալվում գործակալության տնօրենի այն խոսքերը, թե «շուկայում իր գործունեության 12 տարիների ընթացքում «Մեդիամաքսը» երբեւէ չի խախտել ժուռնալիստական էթիկայի ոչ մի կանոն եւ մշտապես հանդես է եկել որակյալ լրագրությամբ»: Խոստովանում եմ՝ հաճախ չէ, որ առիթ եմ ունեցել կարդալու «Մեդիամաքսի» նյութերը: Բայց եթե «Տեղեկատվական վեճերի «միապետություն» հրապարակումն ընդունենք այդ որակյալ լրագրության ա-լյա «Մեդիամաքս» նմուշօրինակ, ապա չեմ նախանձում նրանց, ովքեր այդ գործակալությունն ընդունում են որպես տեղեկատվության աղբյուր:

Արա Թադեւոսյանի հեռուն գնացող «մերկացումների» համար հիմք էր ծառայել սոսկ մեկ մասնավոր հեռախոսային խոսակցությունը: Մի կողմ թողնենք էթիկայի տեսանկյունից միանգամայն տրամաբանական հարցն այն մասին, թե նման բանն, ընդհանրապես, ինչպես կարող էր դառնալ հանրային քննարկման առարկա: Ավելին՝ համարենք, որ ստացված տեղեկությունը կարող էր իրավիճակի մասին սխալ պատկերացում ձեւավորել: Բայց հենց դրա համար էլ գոյություն ունեն որակյալ լրագրության սկզբունքներ, որպեսզի առաջին տպավորությունը համեմատես այլ, մասնավոր զրույցից շատ ավելի ծանրակշիռ աղբյուրներից ստացված տեղեկատվության՝ ծաղկաձորյան ֆորումում Խորհրդի գաղափարի հանգամանալից քննարկման, ընդունված Հուշագրի տեքստի հետ: Վերջապես, կարելի էր (իսկ լրագրողական էթիկայի տեսանկյունից՝ անհրաժեշտ) խոսել նաեւ Բորիս Նավասարդյանի հետ, ում որ պասկվիլում վերագրվում է գոյություն չունեցող «քաղաքական ենթատեքստ», կամ էլ, ծայրահեղ դեպքում, զրուցել Խորհրդի գոնե մեկ այլ անդամի հետ ևս:

Որոշակի պայմաններում, օպերատիվության նպատակով, լրագրողն, անշուշտ, իրավունք ունի տարածել չստուգված փաստեր, եթե դրանք առնչվում են օրախնդիր, հանրային կարեւորություն ունեցող հարցի: Սակայն մեր այս պատմության մեջ օպերատիվության մասին հիշատակելը ծիծաղելի է. Խորհրդի ձեւավորման մասին մանրամասն հայտարարություն է արվել մայիսի 1-ին, նույն ժամանակ էլ տարածվել է նաեւ Հուշագիրը: Իսկ «Մեդիամաքսի» հրապարակումը հայտնվել է մայիսի 10-ին: Այդ օրերի ընթացքում կարելի էր մի քանի անգամ կապվել ինչպես գործակալության տնօրենին, այնպես էլ գլխավոր խմբագրին քաջածանոթ՝ ՏՎԽ հիմնադիր անդամներից յուրաքանչյուրի հետ եւ պարզաբանումներ ստանալ…

Բացի այդ, եթե խոսելու լինենք մասնագիտական «կանոնների» մասին, որոնք «Մեդիամաքսն» իբր թե երբեք չի խախտել, ապա իրեն հարգող ԶԼՄ-ն պարտավոր էր իր հրապարակման վերաբերյալ հերքումը տպագրել առանց մեկնաբանությունների եւ բովանդակային որեւէ այլ միջամտության: Սակայն գործակալությունը, չգիտես ինչու, Տեղեկատվական վեճերի խորհրդի հերքումն ուղեկցել է Շուշան Դոյդոյանի եւ Բորիս Նավասարդյանի լուսանկարներով: Թե «ստեղծագործական» այդ հնարանքով ինչ են ցանկացել ասել մեդիամաքսցիները, կամ ինչու նման «պատվի» չեն արժանացել Խորհրդի մյուս անդամները՝ ամենատարբեր ենթադրությունների տեղիք է տալիս: Այսօրինակ երկիմաստությունն առավել անընդունելի է դարձնում լուսանկարների հրապարակումը՝ լրագրողական էթիկայի տեսանկյունից:

Բայց հերիք է խոսենք էթիկական սկզբունքներից. քննարկվող հոդվածում դրանց հանդեպ հարգանքի նշույլ անգամ չկա: Դիտարկենք «արդար զայրույթը» «Մեդիամաքսի» տնօրենի, ով հանդես է գալիս ի պաշտպանություն իր գործընկերոջ և վրդովված է «այն իրողությունից, որ մեր մեդիա ոլորտի եւ «քաղաքացիական հասարակության» մի զգալի հատվածում գործում է փաստացի փակ եւ ոչ թափանցիկ մի համակարգ, երբ մի քանի մարդիկ իրենց իրավունք են վերապահում հանդես գալ վերջին ատյանի դատավորների դերում` իրականում ընդունելով միանձնյա եւ շատ հաճախ դժվար հիմնավորվող որոշումներ»: Հետաքրքիր է, այդ ինչպե՞ս են մեդիա ոլորտի «մի քանի մարդկանց» կարծիքը, ովքեր պահպանել են իրենց իմացածը եւ մտածածն ասելու ընդունակությունը, կամ քաղաքացիական հասարակության «որոշումները» խանգարել Արա Թադեւոսյանին՝ ընթանալու կյանքի իր ընտրած ուղիով: Այսինքն՝ լինել արդեն հիշատակված ՀՌԱՀ-ի անդամ կամ իր PR և հաղորդակցային «Մեդիաբրենդ» գործակալությամբ մասնակցել 2008թ. նախագահական ընտրությունները լուսաբանող այն «դիտարկմանը», որը քիչ էր մնում հայկական ԶԼՄ-ները անաչառության էտալոն համարեր: Ի դեպ, հանուն հետաքրքրութան ես նայեցի ո´չ մինչ այդ, ո´չ էլ դրանից հետո Հայաստանով երբևէ չհետաքրքրված՝ Հանուն ժողովրդավարության եվրոպական հիմնադրամի կայքէջը, որի հովանու ներքո էր իրականացվում նշյալ նախագիծը, եւ այդ դիտարկման մասին որեւէ հիշատակում չգտա. հասկանալ կարելի է՝ որոշել են ՀԺԵՀ-ի կենսագրությունից ջնջել այդ ամոթալի էջը:

Իսկ մեզ մոտ ամոթալի չէ, ավելին՝ կարելի է ինքն իրեն թույլ տալ երեք տարի անցնելուց հետո իր «արդար զայրույթը» թափել նրանց վրա, ում ազնիվ գնահատականը՝ ԶԼՄ-ների այն ժամանակվա գործունեության վերաբերյալ, փորձել է վարկաբեկել իր կեղծ դիտարկմամբ: Այն ժամանակ մենք լռեցինք, բայց, ըստ երեւույթին, ավելի հաճախ է պետք իրերը կոչել իրենց անուններով, և ոչ թե բարեսրտորեն այն մարդկանց դրության մեջ մտնել, ովքեր ապրում են «ուզում ես ապրել՝ ծռմռվել իմացիր» կարգախոսով: Այլապես, հենց վերջիններս են սկսում մասնագիտական ոլորտում իրենց զգալ դատավորներ ու նորաձեւության օրենսդիրներ:

Կարելի է տարբեր կերպ վերաբերվել նորաստեղծ Տեղեկատվական վեճերի խորհրդին, հավատալ կամ չհավատալ դրա հեռանկարայնությանը: Կարծում եմ, որ անգամ դրա նախաձեռնողն ու հիմնադիրները լիովին համոզված չեն, որ այդ ձեռնարկումը կարող է հաջողել: Սակայն չփորձել՝ այն պարագայում, երբ դատական վերջին գործերի հետեւանքով հայկական ԶԼՄ-ներում տիրող իրավիճակը ծայրահեղության եզրին է հասել, անտարբերության դրսեվորում կլիներ: Իսկ ի՞նչ շարժառիթներով է առաջնորդվել «Մեդիամաքսի» տնօրենը՝ որոշելով այդքան հեշտորեն վարկաբեկել նախաձեռնությունը և անտեսելով փոքրիշատե փորձառու եւ պատասխանատու լրագրողի տարրական պարտականությունները։ Սա՛ պիտի խորհելու տեղիք տա: Ես խորհել եմ եւ, թերեւս, գիտեմ ճիշտ պատասխանը: Իսկ դո՞ւք:

Հ.Գ. Մի քանի շաբաթ առաջ Արա Թադեւոսյանն ինձ հայտնեց «Մեդիամաքսի» կայքէջում անվանական բարձրորակ սյունակների շարք ստեղծելու հետաքրքիր ծրագրի մասին եւ ինձ առաջարկեց դառնալ սյունակագիրներից մեկը: Դարձյալ այդ նույն բարեսրտությունից ելնելով եւ շարունակելով հավատալ, որ, անգամ «Մեդիաբրենդի» դիտարկումով ու հեռարձակողների լիցենզավորման տասնյակ մրցույթներով անցնելուց հետո, մեծ ցանկության դեպքում կարելի է ճշմարիտ ուղու վրա կանգնել, ես սկզբում չբացառեցի նման համագործակցության հնարավորությունը: Սակայն ծայրահեղ զբաղվածության եւ, ինչ մեղքս թաքցնեմ, ցանկանալով մի որոշ ժամանակ հետեւել, թե այդ գաղափարն ինչ կերպարանք է ստանում, նախընտրեցի սպասել: Երկար սպասելու հարկ չեղավ…

Բորիս Նավասարդյան,
Երևանի Մամուլի ակումբի նախագահ

23 մայիսի, 2011 թ.

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում