Սալվադորի խորհրդարանն արգելել է կենդանիներին օգտագործել կրկեսում և այլ հասարակական ներկայացումներում:
Պատգամավորների կարծիքով՝ վայրի բնության բնակիչներին ծանոթանալու համար գոյություն ունեն պակաս դաժան միջոցներ՝ բնական արգելոցներ, գազանանոցներ, որոնք ևս պետք է համապատասխանեն անհրաժեշտ չափանիշներին, որոնք թույլ չեն տալիս վատ վարվել կենդանիների հետ: Այս մասին հաղորդում է Ria Novosti-ն:
Տվյալ հարցը վերանայելու առաջարկությամբ խորհրդարան են դիմել այդ երկրի մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Այս որոշմամբ խորհրդարանը սահմանափակել է նաև վայրի կենդանիներին երկրի տարածքում տեղափոխելու հնարավորությունը, որի հետևանքով նրանցից շատերը մահանում են։
Ավելի վաղ նման արգելք սահմանվել էր Բոլիվիայում, Բրազիլիայում, Պերուում, Պարագվայում և Կոլումբիայում։










































