Tuesday, 09 06 2026
ՆԳ նախարարի տեղակալի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ՄԱԿ-ի հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության հանձնաժողովի նստաշրջանին
Հիմնանորոգվում է Ստեփանավան քաղաքի Րաֆֆու փողոցը
Հայտնաբերվել է Սարատովկայի ղեկավարին պատկանող ապօրինի ռազմամթերք
Փրկարարներն օգնել են վնասվածք ստացած քաղաքացուն
Տաշիրի ընտրատեղամասի մոտ միջադեպի առթիվ երկու ձերբակալված կա
Nissan-ը վթարից հետո հրդեհվել է, վարորդը հոսպիտալացվել է
Ռուբիոն շնորհավորել է Փաշինյանին և վերահաստատել աջակցությունը խաղաղության գործընթացին
Սահակ Բ Մաշալյանը հանդիպել է Թուրքիայի նախագահի հետ
Հայտնաբերվել է Տաշիրի Սարատովկա բնակավայրի ղեկավարին պատկանող ապօրինի ռազմամթերք. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում նախաքննությունից
Իրանի նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին
23:50
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 32-ի
Հայտնաբերվել է 377 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
ԵՄ-ն շարունակելու է խորացնել Հայաստանի հետ գործընկերությունը
Հունաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
23:34
Նիդերլանդներն աջակցում է Հայաստանին․ Յետտենի շնորհավորանքը
23:33
Դանիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Չնայած հսկայական ճնշմանը՝ ՀՀ ժողովուրդն ընտրեց խաղաղությունը․ Գերմանիայի կանցլեր
Լիբանանում իսրայելական հարվածներից նոր զոհեր են գրանցվել
23:29
Իրանը չի լքել ո՛չ մարտի դաշտը, ո՛չ էլ բանակցությունների սեղանը. Փեզեշքիան
Ցանկանում ենք՝ ընտրությունների արդյունքները օգտակար լինեն Հայաստանի ժողովրդի համար. Թուրքիայի ԱԳՆ
Կրեմլը ԶԼՄ-ներին հրահանգել է ընտրությունները ներկայացնել որպես Փաշինյանի «պարտություն». «Մեդուզա»
Ստամբուլում ստորագրվել է Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի արտգործնախարարների հռչակագիրը
Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են TRIPP-ի հարցը
Գրանցվել է 680 դեպք, որից 184-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
23:10
ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ՝ նավագնացության ազատությանը սպառնալու համար. Կալաս
Անցած 3 օրում գրանցվել է 35 ավտովթար․ 8 մարդ զոհվել է
Զելենսկու նամակը ուղարկվել է ամբողջ աշխարհով մեկ. Լավրով
Կրթաթոշակային ծրագրեր՝ Սայգոնի միջազգային համալսարանում ուսանելու համար
22:30
Բելգիայի փոխվարչապետը շնորհավորել է Հայաստանի ժողովրդին՝ ժողովրդավարությանը հավատարմության համար
Հայաստանի ընտրություններն անցել են ժողովրդավարական մրցակցության պայմաններում. Ռումինիայի ԱԳՆ

Վարչապետը Խոսե Պինիերայի փորձի կարիքն է զգացել

Այսօր կառավարությունում հյուրընկալվել էր Չիլիի մասնավոր կենսաթոշակային համակարգի հիմնադիր Խոսե Պինիերան, ով Հայաստան է ժամանել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հրավերով: Այս մասին ասվում է Կառավարության տարածած մամլո հաղորդագրությունում։

«Չիլիի կենսաթոշակային ռեֆորմի ճարտարապետներից մեկը` Խոսե Պինիերան, Հայաստանում է և կարող է մեզ հետ կիսվել այն փորձով, որ առկա է Չիլիում, կենսաթոշակային ռեֆորմի հիմնական գաղափարներով: Բնականաբար, նա անդրադառնալու է առաջին հերթին այն հարցերին, որոնք այսօր մտահոգում են նաև ՀՀ հանրությանը` կենսաթոշակային ռեֆորմի տրամաբանությունը, հավաքագրված միջոցների հուսալիությունը, դրանց եկամտաբերության ապահովման խնդիրները, որպեսզի քաղաքացիները երկարաժամկետ առումով վստահ լինեն, որ իրենց կուտակած փողերը չեն փոշիանա: Այսօր Չիլիի փորձը մեզ հնարավորություն է տալիս ավելի լավ հասկանալ, թե ինչ բարդությունների և դժվարությունների են հանդիպում այն մարդիկ, ովքեր այս ռեֆորմն իրականացնում են, և Չիլիի փորձից ելնելով` հասկանանք` որոնք են այդ դժվարությունները հաղթահարելու լավագույն ուղիները»,- ասել է վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Շնորհակալություն հայտնելով հրավերի համար` Խոսե Պինիերան նշել է, որ թեպետ առաջին անգամ է Հայաստանում, բայց մշտապես հետաքրքրվել է Հայաստանի պատմությամբ: Նա հայտնել է, որ 2011թ. մայիսի 1-ին Չիլիում նշվել է կենսաթոշակային բարեփոխումների 30-ամյակը` խորհրդանշական համարելով այդ իրադարձությունն աշխատավորի օրը տոնելը: Ընդգծելով, որ կենսաթոշակային բարեփոխումն ազդում է մյուս բոլոր բարեփոխումների վրա` Խոսե Պինիերան մանրամասներ է ներկայացրել 30 տարի առաջ Չիլիում մեկնարկած կենսաթոշակային բարեփոխումների, դրանց իրականացման ընթացքի և կուտակային համակարգին անցման առանձնահատկությունների վերաբերյալ:

Ի դեպ, հանդիպման մասնակիցների թվում էր նաև Վրաստանի աշխատանքի, առողջապահության և սոցիալական հարցերի նախարարը` իր տեղակալի հետ: Նշենք, որ Հայաստանում արդեն տրվել է կենսաթոշակային բարեփոխումների մեկնարկը: 2011 թ. հունվարի 1-ից գործում է կամավոր կուտակային կենսաթոշակային համակարգը, որին կամավորության սկզբունքով կարող է միանալ յուրաքանչյուր քաղաքացի: 2014 թ. հունվարի 1-ից ուժի մեջ կմտնի պարտադիրության սկզբունքով գործող կուտակային կենսաթոշակային համակարգը, որի մեջ կընդգրկվեն 1974 թ. հունվարի 1-ից հետո ծնված բոլոր քաղաքացիները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում