«Ֆուկուսիմա» վնասված ատոմային էլեկտրակայանից հաստատել են, որ ստորգետնյա պատը ի վիճակի չէ խոչընդոտել գրունտային ջրերի օվկիանոս արտահոսքին, հաղորդում է NHK հեռուստաալիքը:
Վերջերս ինժեներները ամրացրել էին ծովափի երկայնքի հողը ստորգետնյա 100 մ երկարությամբ պատի ստեղծման համար: Նրանք քիմիական նյութեր են ներարկել 16 մ խորությամբ հողի մեջ, բաց տեխնիկապես շատ բարդ է ամրացնել ավելի քան 180 սմ հաստությամբ հողը:
Աշխատողները հենց պատի ներսում անցք են բացել, որպեսզի հասկանան, թե պատի կառուցումից հետո որքան է ավելացել գրունտային ջրերի արտահոսքը: Պարզվել է՝ անցքում ջրի մակարդակը 60 սմ-ով բարձր է:








































