Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն լույս կիրակի գիշերը հաջողությամբ ճողվածքի վիրահատություն է տարել: Այս մասին հաղորդում է France 24 հեռուստաընկերությունը:
Վիրահատությունը տեղի է ունեցել Երուսաղեմի Hadassah Ein Kerem հիվանդանոցում և տևել մոտ 1 ժամ:
Այն մասին, որ Նեթանյահուին վիրահատական միջամտություն է անհրաժեշտ, հայտնի է դարձել շաբաթ օրը՝ ուշ գիշերին: Սպասվում է, որ Իսրայելի վարչապետը հիվանդանոցից դուրս կգրվի կիրակի օրը՝ ճաշից հետո:











































