90-օրյա բուժման կուրս անցնելով՝ ռեհաբից վերադարձած Լինդսի Լոհանը նոր փուլ է բացում իր կյանքում: Իսկ դրա համար, ինչպես հայտնի է, նոր զգեստապահարան է հարկավոր: Հենց այդ պատճառով վերջին օրերին Նյու Յորքի բուտիկներում զբոսնելիս դերասանուհին շարունակ հայտնվում է պապարացիների ֆոտոխցիկների առաջ: Այսպես, հաճելի ժամանակ անցկացնելիս հերթական անգամ նրան նկատել են կրտսեր քրոջ՝ Ալիանի հետ:
Հայտնի է, որ Լինդսին մտադիր չէ երկար ժամանակ նվիրել գնումներին: Նա արդեն սկսել է աշխատանքը հայտնի հաղորդավարների հետ հարցազրույցների վերաբերյալ:
Ի տարբերություն այս ամենի՝ չար լեզուները հաղորդում են, որ հիվանդանոցից վերադառնալով՝ Լինդսին տոնել է ռեհաբից վերադարձը: Երգչուհու պաշտոնական ներկայացուցիչը այդ պատմությունը զրպարտանք է համարել:









































