Գիտնականները պարզել են, թե ինչու են մոծակները նախընտրում հղի կանանց վրա հարձակվել:
Ավելի վաղ նշվում էր, որ այս միջատները նախընտրում են կանանց արյունը: Ինչպես տեղեկացնում է Раут.Ру-ն, ուսումնասիրողները պարզել են, որ մոծակների համար հատկապես գրավիչ են հղի կանայք, նրանք կրկնակի շատ են ենթարկվում մոծակների հարձակումներին:
Դա բացատրվում է նրանով, որ հղի կանանց մարմնի ջերմաստիճանը բարձրանում է, որն արդեն գրավում է մոծակներին: Դրանից բացի՝ հղի կանայք հղիության ընթացքում ավելի շատ են քրտնում, որը միջատների տեսանկյունից նրանց ավելի համեղ է դարձնում:
Հղիության ընթացքում փոխվում է նաև կնոջ մաշկի հոտը, այն ավելի քացր է դառնում, որն էլ գրավում է մոծակներին: Ավելին, հղիության ժամանակ կանայք մեծ քանակությամբ ածխաթթու գազ են արտադրում, որը նույնպես գրավիչ է մոծակների համար:









































