«Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Ռայան Գիգզը կիսվել է առաջիկա մրցաշրջանից ունեցած սպասումներով:
«Մեզ սպասում է Անգլիայի Պրեմիեր Լիգայի պատմության մեջ ամենաանկանխատեսելի մրցաշրջանը, ինչը պետք է ուրախացնի երկրպագուներին:
Սըր Ալեքսի հեռանալուց հետո «Յունայթեդ»-ում լուրջ փոփոխություններ են եղել, բայց «Չելսի»-ում ու «Սիթի»-ում նույնպես մարզիչներ են փոխվել, այնպես որ ոչ ոք չգիտի, թե ինչ կլինի:
Բոլոր ուժեղ թիմերը պատրաստ են պայքարի: «Սիթի»-ն ուզում է վերադարձնել տիտղոսը, «Չելսի»-ն վերադարձրել է Ժոզեին, իսկ մենք գործող չեմպիոնն ենք:
Պետք չէ մոռանալ նաև «Արսենալ»-ի, «Լիվերպուլ»-ի ու «Տոտենհեմ»-ի պես թիմերին, քանի որ նրանք նույնպես պայքարելու են բարձր հորիզոնականների համար: Ընդհանուր առմամբ, մեզ շատ հետաքրքիր մրցաշրջան է սպասում»,- ասել է ուելսցի խաղացողը:







































