Մայիսի 23-ին ԱԳ նախարարի տեղակալ Արման Կիրակոսյանն ընդունեց Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկման Ժնևի կենտրոնի փոխտնօրեն Ֆիլիպ Ֆյուրիի գլխավորած պատվիրակությանը:
Փոխնախարար Կիրակոսյանը ներկայացրեց զինված ուժերի նկատմամբ ժողովրդավարական վերահսկողության Հայաստանում գործող մեխանիզմները` նշելով, որ դրանք աստիճանաբար ավելի են ընդլայնվում ու կատարելագործվում և հանդիսանում են պաշտպանական բարեփոխումների կարևորագույն ուղղություններից մեկը:
Ժնևի կենտրոնի ներկայացուցիչների հետ քննարկվեցին Հայաստանի հետ համագործակցությունն առավել ընդլայնելու և սերտացնելու հնարավորությունները:
Տեղեկանք. Զինված ուժերի ժողովրդական վերահսկման Ժնևի կենտրոնը հիմնվել է 2000 թ.: Ներկայումս դրան անդամակցում է 58 պետություն, ներառյալ` Հայաստանը, որը միացել է կազմակերպության խորհրդին 2002թ. նոյեմբերի 14-ին: