Sunday, 07 06 2026
Ժամը 11։00-ի դրությամբ ՆԳՆ ստացվել է 17 ահազանգ
Ամեն ինչ պետք է անենք, որ ընտրությունների լեգիտիմությունը կասկածի տակ չդրվի․ Արման Բաբաջանյան
ՌԴ-ից Հայաստան քաղաքացիների անվճար տեղափոխում կազմակերպելու կասկածանքով անձ է ձերբակալվել
Արման Բաբաջանյանը քվեարկել է Երևանի 8/09 ընտրական տեղամասում
Հիմա էլ ընկած համոզում են, թե ընտրական ցուցակներում Յարություն հայրանունով թուրք կա․ Ալեքսանյան
Մեծ անբարոյականություն է՝ Ռուսաստանից գալ ընտրության և անմիջապես փախչել երկրից
12:50
Ամեն անգամ շնորհակալ եմ հայրենի երկիրը ներկայացնելու համար. Էդուարդ Սպերցյան
Ընտրություններ-2026․ ի՞նչ խնդիրներ է արձանագրել «Անկախ դիտորդը» ժամը 12։00 դրությամբ
Ինչքա՞ն մարդ է մասնակցել ընտրություններին՝ ժամը 11:00-ի դրությամբ
Այսօր մենք դեռ պատրաստ չենք դիմել ԵՄ ին, բարեփոխումները պետք է շարունակել․ Փաշինյան
Կոչ ենք անում միջանձնային վեճին քաղաքական ենթատեքստ տալու փորձերի փոխարեն համագործակցել իրավապահների հետ. ՆԳՆ
ՀՀ-ն չեն կարող զրկել ԵԱՏՄ անդամակցությունից․ հանրաքվեն տեղի կունենա, երբ լինի հանրաքվեի առարկա
11:50
Միրրա Անդրեևան նվաճել է «Մեծ սաղավարտի» իր առաջին տիտղոսը
«Մարդ ա 100 հազար փող ա հասնում». հրապարակվել է նոր ձայնագրություն
11:30
ԱՄՆ-ն մերժել է Իրանի ֆուտբոլի հավաքականի անձնակազմի մի մասի վիզաները. BBC
Բոլոր հարցերը քննարկվում են ըստ անհրաժեշտության․ Փաշինյանը՝ Կիրիենկոյի «սխեմաների» մասին
11:10
Եվրոպան սկսում է նախապատրաստվել Ռուսաստանի հետ հնարավոր բանակցություններին
Նիկոլ Փաշինյանը քվեարկել է Երևանի 8/20 ընտրատեղամասում
ԱԺ հերթական ընտրություններն անցկացնելու համար կազմավորվել է 2005 տեղամաս. ԿԸՀ
Քվեաթերթիկը նկարելու պրոցեսը անհեթեթություն է․ ԿԸՀ նախագահը՝ ընտրական կարգի մասին
Ոստիկանն ընտրատեղամասից դուրս չի բերել քվեաթերթիկներ. Ոստիկանության պարզաբանումը
Ժամը 08 00 ից բոլոր ընտրատեղամասերը սկսել են ընդունել ընտրողներին․ ԿԸՀ նախագահ
10:10
Էլինա Ավանեսյանը կմասնակցի աշխարհի գավաթի խաղարկությանը
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Երևանի հեռուստաաշտարակը լուսավորվել է Մինասի և այս տարվա «Դասական Եվրատեսիլը» խորհրդանշող գույներով
Ստեփանավանի համայնքապետարանը կշարունակի աշխատել արտակարգ ռեժիմով
09:30
Ավարտվել է շախմատի Եվրոպայի կանանց առաջնությունը․ հայտնի են հայ շախմատիստուհիների արդյունքները
Ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու կասկածանքով ձերբակալվել է մեկ անձ
ՄԻՊ աշխատակազմում իրականացվում է ԱԺ ընտրությունների գործընթացում իրավունքներին առնչվող հարցերի անկախ մշտադիտարկում
Քաղաքացին «հիմար» չէ, իշխանություններից «հավաքագրված» չէ, նա Ռուսաստանից վախեցած է

Նարեկ Սարգսյանի գործունեությունը որևէ դրական կարծիք ունենալու առիթ չի տալիս

 Ճարտարապետ Սևադա Պետրոսյանի հետ զրուցել ենք ՀՀ կառավարությանն առընթեր ճարտարապետության պետական կոմիտեի նախագահի պաշտոնում Նարեկ Սարգսյանի նշանակման և Երևանի նոր գլխավոր ճարտարապետի՝ Տիգրան Բարսեղյանի նշանակման շուրջ:

 – Սևադա, Երևանը նոր գլխավոր ճարտարապետ ունի: Միաժամանակ ՀՀ կառավարությանն առընթեր ճարտարապետության պետական կոմիտեի նախագահի պաշտոնում նշանակվեց Նարեկ Սարգսյանը: Ակնկալո՞ւմ եք որակական փոփոխություն ոլորտում: Այս փոփոխություններն ինչո՞վ եք պայմանավորում, Նարեկ Սարգսյանի նկատմամբ խի՞ստ գտնվեցին, թե՞ ընդհակառակը:

 – Կառավարությանը կից ճարտարապետության պետական կոմիտեն գրեթե նախարարի պաշտոնին համարժեք պաշտոն է, այնպես որ, չի կարելի ասել՝ Նարեկ Սարգսյանին պատժում են, և հիմա նրա պաշտոնն ավելի ցածր է: Ճիշտ հակառակը` սա շատ ավելի մեծ պաշտոն է ոչ միայն Երևանի, այլ ամբողջ հանրապետության մասշտաբով: Բայց այստեղ կա մեկ ուրիշ խնդիր. բանն այն է, որ դեռևս հայտնի չէ, թե կոմիտեն ինչով է զբաղվելու: Կան բազմաթիվ մեկնաբանություններ, ենթադրություններ, բայց այդ բոլորն անձնական ենթադրությունների մակարդակում են, մենք դեռ պետք է սպասենք, տեսնենք ինչ է լինելու մեկամսյա ժամկետում՝ մինչև կառավարության կողմից կոմիտեի գործառույթների հստակեցումը: Ինքնըստինքյան կոմիտեն առաջին հայացքից իր անվանումով շատ տարօրինակ է և անհասկանալի, քանի որ ճարտարապետությունը մի ոլորտ չէ, որ հնարավոր լինի այն կառավարել կամ ղեկավարել պետական կոմիտեի միջոցով: Ուրիշ բան, որ լինեին քաղաքաշինության, շինարարության կոմիտեներ, ինչպես Սովետական Միության ժամանակ Պետշինն էր, դա հասկանալի կլիներ, իսկ այս ձևակերպմամբ բացարձակապես աբսուրդ բառակապակցություն է և մեծ կասկածներ է հարուցում իր ապագա գործունեության վերաբերյալ՝ արդյոք կառավարությունը պետք է խառնվի՞, ճարտարապետներն ինչպե՞ս պետք է աշխատեն: Դա մի բան է, որ արհեստակցական միությունները պետք է անեին, տվյալ դեպքում՝ Ճարտարապետների միությունը:

 Ինչ վերաբերում է Նարեկ Սարգսյանի՝ այս պաշտոնը ստանձնելուն, ապա, դժբախտաբար, վերջին 15 տարիների ընթացքում Նարեկ Սարգսյանի գործունեությունը որևէ դրական կարծիք ունենալու առիթ չի տալիս: Տխուր փաստ է, բայց 15 տարվա ընթացքում Երևանում հատկապես քաղաքաշինական քաղաքականությունը տարվել է մեկ անձի գաղափարների շուրջ, և արդյունքները ոչ միայն բավարար չեն, այլ տեղ-տեղ ուղղակի աղետալի են: Եվ եթե այդ կոմիտեն զբաղվելու է ինչ-որ լուրջ բանով, Նարեկ Սարգսյանի այնտեղ լինելը նշանակում է, որ ինքը ոչ միայն նպաստել է այդ լուրջ գործառույթների իրացմանը, այլ նաև ինքը շահագործում է ամբողջ վստահությունը, որ իրեն տրվում է, ինչը զարմանալի է:

 – Ի՞նչ եք կարծում, Երևանի գլխավոր ճարտարապետի ինստիտուտը որքանո՞վ կարող է անկախ լինել ՀՀ կառավարությանն առընթեր ճարտարապետության պետական կոմիտեից: Մինչև հիմա ճարտարապետները անընդհատ խոսել են դաշտի մոնոպոլացված լինելու մասին: Այս առումով ի՞նչ ակնկալիքներ կան:

 – Նախ դեռ պարզ չէ՝ առհասարակ կոմիտեն ինչով պետք է զբաղվի: Ընդհանրապես նման կառույց ստեղծելու ժամանակ պետք է լինի կառույցի ստեղծման հիմնավորումը, հետո նոր ստեղծվի, այս դեպքում ստեղծվեց առանց հիմնավորման: Սա կարող է նշանակել՝ նախ դեռ ուղղակի չեն հայտարարում հիմնավորումը, որովհետև դա արված է ներքին կարգով և ուղղակի մեկ անձին պաշտոն տալու խնդիր կա, ինչպես տեսանք, երբ Նարեկ Սարգսյանին Հայաստանի գլխավոր ճարտարապետի պաշտոն տվեցին, մինչդեռ այս պաշտոնը հորինված էր նրա համար, և հիմա այլևս գոյություն չունի այդ պաշտոնը: Մյուս կողմից` գլխավոր ճարտարապետի ինստիտուտը, որքան էլ դա անհեթեթ լինի, բայց ի վերջո այն տեղական մակարդակի ինստիտուտ է, իսկ պետական կոմիտեն հավանաբար իր գործառույթների մեջ ինչ-որ ձևով պետք է կապ ունենա քաղաքաշինության նախարարության, տարածքային կառավարման, բնապահպանության նախարարության և նման հանրապետական մասշտաբի  կառույցների հետ: Քանի որ ոչ մի ձևով հստակեցում չկա, իմ տպավորությամբ խառնիճաղանջ ինչ-որ բան է ստացվել, մի կողմից քաղաքաշինության նախարարությունը պետք է զիջի իր գործառույթների մի մասը նորաստեղծ կոմիտեին՝ հորինելով ինչ-որ անհասկանալի բաներ: Իմ մտավախությունն այն է, որ սա նաև կբերի ճարտարապետության ոլորտն ավելի մոնոպոլիզացնելուն:

 – Սևադա, ի՞նչ եք կարծում Երևանի գլխավոր ճարտարապետը կկարողանա՞ ունենալ նույնչափ իրավունքներ և արտոնություններ, որքան նախորդը: Հնարավո՞ր է՝ այս փոփոխությունը կապված լինի «Թրանսփարենսի իթերնեյշընլի» գլխավոր դատախազին ներկայացված նյութերով:

 – Ինձ չի թվում՝ այս պաշտոնի փոփոխությունը տվյալ դեպքում Նարեկ Սարգսյանի փրկության համար է արվել: Բոլոր դեպքերում գործը Նարեկ Սարգսյանի դեմ շարունակվում է և կապված է իր պաշտոնավորման  ընթացքում տեղի ունեցած ենթադրյալ օրինախախտումների հետ:

 Ինչ վերաբերում է Երևանի գլխավոր ճարտարապետի պաշտոնին Տիգրան Բարսեղյանի նշանակմանը, չգիտեմ իր աշխատաոճը և անձամբ նրա հետ շատ քիչ եմ առիթ ունեցել շփվել, բայց բացի համալսարանի դեկան լինելուց, ինչքան գիտեմ ինքն այլ նմանատիպ պաշտոն չի ունեցել, և դա դրական եմ համարում:, Քաղաքի գլխավոր ճարտարապետը օրենքով չունի այդքան մեծ լիազորություններ, գլխավոր ճարտարապետը պետք է լինի ընդամենը գլխավոր հատակագծի իրականացման երաշխավոր, գլխավոր ճարտարապետն իրավունք չունի որոշումներ կայացնել, թե ինչպես պետք է քաղաքը զարգանա և այլն: Հույս ունեմ, որ նորանշանակ գլխավոր ճարտարապետի հետ ավելի հեշտ կլինի աշխատել, որ քաղաքաշինարարների մտահոգություններն ավելի հասանելի կլինեն քաղաքային իշխանությանը շնորհիվ  նրա, բայց սպասենք, տեսնենք ինչ կլինի ապագայում:

 – Ըստ Ձեզ, որո՞նք պետք է լինեն նորանշանակ ճարտարապետի այսրոպեական լուծման ենթակա խնդիրները:

 – Իմ անձնական կարծիքն է, և որը հնարավոր է պրակտիկ չլինի, բայց ես կուզեի, որ ստեղծվեին պայմաններ, որ գլխավոր ճարտարապետի ինստիտուտը վերանա, փոխարենը ստեղծվի մասնագիտական տեխնիկական վերահսկողության մարմին քաղաքապետարանում, որովհետև այս համակարգը, որ վերջիվերջո  պատասխանատու է քաղաքաշինական գործողությունների համար, բերում է շատ մեծ կոռուպցիոն ռիսկերի, դա պետք է տեղափոխվի տեխնիկական  վերահսկողություն իրականացնող մեկ հանձնաժողովում, որը ոչ թե խորհրդատվական է, այլ կոնկրետ վերահսկում է և թույլատրում է  քաղաքացիներին քաղաքաշինական գործողություններ կատարել: Իմ կարծիքով գլխավոր ճարտարապետի կողմից դա կլինի լավագույն քայլը, բայց ինչպես գիտենք, դա պաշտոն է, և  մարդիկ սիրում եմ պաշտոններ ունենալ, և դժվար թե նման քայլի գնա, բայց իմ կարծիքով դա կլիներ քաջ և ազնիվ քայլ քաղաքի նկատմամբ:

 

Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում