Իտալացի գիտնակաները մտադիր են պարզել՝ որտեղ է թաղված Լիզա Ջերարդինին, որը Լեոնարդո դա Վինչիի «Մոնա Լիզա» կտավի բնորդուհին է: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Գիտնականները մարմնի արտաշիրիմումը կատարել են Ֆլորենցիայում մետաքսի առևտրով զբաղվող Ֆրանչեսկո դել Ջոկոնդոյի ընտանեկան դամբարանում: Նրա կինն է պատկերված դա Վինչիի կտավում:
Հետազոտողները մտադիր են համեմատել այդ մարմնի և այն աճյունի ԴՆԹ-ն, որոնք գտնվել են Սուրբ Ուրսուլայի վանքում, որտեղ Լիզա Ջերարդինին անցկացրել է իր վերջին օրերը:










































