Սաուդյան Արաբիայում մի քանի ժամով ձերբակալվել է մի կին, ով կոչ է արել այդ երկրի կանանց մեքենա վարել սովորել՝ Facebook և Youtube կայքերում տեղադրելով համապատասխան բովանդակության տեսանյութեր: Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը: Մանալ Ալ-Շարիֆի տեսանյութը վերաբերում էր վարելու դասերին:
«Սա ինքնակամ արշավ է, որպեսզի օգնեմ այս երկրի աղջիկներին մեքենա վարել սովորել: Համենայնդեպս, դա պետք է արտակարգ իրավիճակում: Ի՞նչ անել, եթե այն մարդու հետ, որը գտնվում է մեքենայի ղեկին, սրտի նոպա տեղի ունենա»,- ասել է Ալ-Շարիֆը:
Twitter-ում այս արշավի էջի համաձայն՝ Մանալ Ալ-Շարիֆը ոստիկանությունից բաց է թողնվել մի քանի ժամ անց՝ նրան հարցաքննելուց հետո:
Սաուդյան Արաբիան միակ երկիրն է աշխարհում, ուր կանանց արգելված է մեքենա վարել:










































