Դեռ երկու տարի առաջ Ռիո դե Ժանեյրո-Փարիզ ինքնաթիռի կործանման պատճառները նոր են սկսել բացահայտվել: Դա տեղի է ունեցել որոնողական խմբերի կողմից ինքնաթիռի բեկորները և «սև արկղերը» հայտնաբերելու շնորհիվ: Արկղերի գրանցած տեղեկություններից պարզ է դառնում, որ երբ ինքնաթիռը մտել է եղանակային անբարենպաստ գոտի, ինքնաթիռի հրամանատարը բացակայել է ինքնաթիռի կառավարման խցիկից: Այս մասին հաղորդում է The Daily Mail-ը:
«Սև արկղերի» պարունակությունն ուսումնասիրող փորձագետը պարզել է, որ ինքնաթիռի 58-ամյա հրամանատար Մարկ Դյուբուան կործանման պահին շատ արագ վերադառնալիս է եղել խցիկ. «Նա կարգադրություններ էր տալիս իր ենթականերին ինքնաթիռը փրկելու համար»,- ասել է անանուն աղբյուրը:
Նախնական վարկածով, ինքնաթիռը կործանվել է եղանակային վատ պայմանների պատճառով, սակայն նոր ձեռք բերված տվյալները թույլ կտան ավելի մանրամասն ուսումնասիրել 228 հոգու զոհվելու պատճառ դարձած աղետի հանգամանքները:










































