Քաղաքապետ Տարոն Մարգարյանի և քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանի հրաժարականը պահանջող երիտասարդներն այսօր Ազատության հրապարակից երթով շարժվեցին դեպի քաղաքապետարան:
Երիտասարդները ողջ ճանապարհին «Միացեք», «Մենք ենք տերը մեր երկրի» կարգախոսներով անծանոթներին կոչ էին անում միանալ ակցիային:
«Բոլորս երեք հոգի ենք» վանկարկում էին ակտիվիստներն՝ ի պատասխան Տարոն Մարգարյանի այն արտահայտությանը, թե «երեք հոգով հրաժարական են պահանջում»։
Ակտիվիստների շարքում էին նաև ազատամարտիկներ, ովքեր կոչ արեցին երիտասարդներին չնահանջել, որովհետև նրանք են ապագան և նրանք են կերտում վաղվա երկիրը:
Մանրամասները դիտեք տեսանյութում:








































