Շինմոնտաժային աշխատանքների և փորձարկումների հաջող ավարտից հետո, մայիսի 19-ին շահագործման է հանձնվել «Հրազդան ՋԷԿ»-ի 5-րդ էներգաբլոկի 220 կՎ լարման բաց բաշխիչ սարքավորումը, ինչի արդյունքում էականորեն բարձրացել է Հրազդանի էներգետիկ հանգույցի և ընդհանուր առմամբ հանրապետության էներգահամակարգի համակարգաստեղծ ցանցի ճկունությունը և հուսալիությունը: Այս մասին ասվում է «ՀայՌուսգազարդի» տարածած հաղորդագրությունում։
Բաց բաշխիչ սարքավորման մեջ տեղադրված են ամենաժամանակակից կոմունիկացիոն և կառավարող սարքավորումները, այդ թվում` 8 էլեկտրագազային անջատիչ և ռելեական պաշտպանության ու ավտոմատիկայի թվային սարքեր: