Հավանաբար շատ ծնողների է ծանոթ իրավիճակը, երբ փոքրիկը համառում է ուտել: YouTube-ի տեսանյութի հերոսը ծնողներին նման դժվարին վիճակի մեջ գցած Սոֆյա անունով աղջնակն է: Ծնողները մոտեցնում են գդալը, իսկ նա գլուխն այս ու այն կողմ է շրջում:
Ի վերջո, հայրն ու մայրը նրան խաբում են շոկոլադով: Նրանցից մեկը մի կտորը մոտեցնում է երեխայի բերանին: Նա ինքնաբերաբար բացում է բերանը, սակայն փոխարենը ճաշ ուտում:










































