Thursday, 04 06 2026
2026-ի ճանապարհաշինական ծրագրերում գերակշռում են համայնքային և տեղական նշանակության ճանապարհները
Ռոբերտ Աբիսողոմոնյանը և Շեյխա Նասեր Ալ Նուեյսը քննարկել են զբոսաշրջության ոլորտում համատեղ նախաձեռնությունները
Հրդեհ Ծովագյուղում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը
Հայաստանն ու ՄԱԿ ՓԳՀ-ն ամրապնդում են համագործակցությունը միջազգային պաշտպանության համակարգերի զարգացման ուղղությամբ
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի մարզում
Ֆրանկոֆոնիայի դիտորդական առաքելության ղեկավարի գլխավորած պատվիրակությանը ներկայացվել է Սահմանադրական բարեփոխումների ընթացքը
00:03
Իրանն ու ԱՄՆ-ն աշխատում են համաձայնագրի վերջնական ձևակերպումների վրա․ Արաղչի
Քաջարանից Ագարակ ձգվող հսկայական կամուրջներն ու թունելները վերափոխում են Հայաստանի ճանապարհային ենթակառուցվածքը
Հայաստանի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկը համալրվել է նոր արժեքներով
Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության դիտորդական առաքելության անդամների հետ քննարկվել է ընտրական գործընթացի թափանցիկության գործում Հակակոռուպցիոն կոմիտեի դերը
23:39
Զելենսկին Եվրոպային կոչ է արել ավելի մեծ աջակցություն ցուցաբերել Հայաստանին
Գլխավոր դատախազը կարևորել է ընտրական հանցագործությունների նկատմամբ զրոյական հանրային հանդուրժողականությունը
23:36
Լեհաստանն ԱՄՆ-ին առաջարկել է իր տարածքում մշտական ռազմաբազա հիմնել
ՌԴ ԱԳՆ-ն հույս ունի, որ Հայաստանն ընտրություն կկատարի երկու երկրների եղբայրական հարաբերությունների ամրապնդման օգտին
Երևանում տելեգրամյան հավելվածի միջոցով ապօրինի թմրաշրջանառության դեպքով ձերբակալվել է չորս անձ
23:33
ՆԱՏՕ-ի Հյուսիսատլանտյան խորհրդի պատվիրակության այցը Կիև սկսվել է ուկրաինացի զոհված զինվորների հիշատակին հարգանքի տուրքով
Որքա՞ն մարդ է մասնակցել այսօր կայացած «Ուժեղ Հայաստանի» հանրահավաքին
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում
23:26
ԱԱ-2026-ի 5 դեռահաս ֆուտբոլիստ, որոնք կարող են դառնալ մրցաշարի բացահայտում
Արդի տեսահսկման համակարգ՝ Քրեակատարողական ծառայությունում
Մի՛ ընտրեք այլ երկրների ծառայող ուժերի
Տնտեսվարող սուբյեկտների գազի հաշվառման սարքերը կտեղադրվեն «Գազպրոմ Արմենիայի» հաշվին. ՀԾԿՀ որոշում
Մեկ օրում հայտնաբերվել են 10 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ
Ապամոնտաժվել է Դիմաց լեռան տարածքում տեղադրված կառույցը. Համբարձում Մաթևոսյան
Վանաձորում, Գյումրիում, Արարատում և Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը մայիսի 23-29-ը
Չենք տրվելու «ելակ կամ պետություն» կեղծ այլընտրանքին․ մենք անրդեն ընտրել ենք․ վարչապետ
ՊԵԿ-տնտեսվարող բաց երկխոսություն․ քննարկվել են կրիպտոակտիվների ոլորտի հարկային կարգավորումները
Կառավարությունը կսուբսիդավորի ջերմատնային ապրանքի արտահանումը
22:10
Ճապոնիային հարվածել է ամենաուժեղ թայֆունը
Ռուսաստանաբնակ բլոգերի մասնակցությամբ ընտրակաշառքի գործով քրեական վարույթ է նախաձեռնվել

Հանրապետությունում այսօրվանից սկսվել են լոլիկի և դեղձի մթերումները

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը շարունակում է հանդիպումները գյուղատնտեսական արտադրանք մթերողների հետ: ԳՆ հասարակայնության հետ կապերի բաժնից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ հերթն այսօր գինեգործներինն էր, ովքեր նախարարին ներկայացրել են իրենց ընկերություններում սպասվող խաղողի մթերման ծավալները:

Նախնական դիտարկմամբ, այս տարի նույնպես խաղողի առատ բերք է սպասվում. Կատարվել են մթերման ծավալների կանխատեսումներ, համաձայն որոնց, վերամշակող կազմակերպությունները պատրաստակամություն են հայտնել մթերել շուրջ 172 հազար տոննա խաղող, ինչը 14 հազար տոննայով ավելի է նախորդ տարվա պահանջարկից:

Առանձին խոշոր վերամշակող ընկերություններ հայտարարել են , որ խաղողի մթերումներն իրենց ընկերություններում կկատարվեն անսահմանափակ քանակությամբ: Իսկ պտուղբանջարեղենի արտահանման ծավալների նախնական կանխատեսմամբ՝ այս տարի կարտահանվի շուրջ 15 տոննա խաղող՝ նախորդ տարվա 10 հազարի դիմաց:

Հանրապետությունում օգոստոսի 9-ից սկսվել են լոլիկի և դեղձի մթերումները: Մինչ այդ գյուղատնտեսության նախարարությունը կատարել է մոնիթորինգ գյուղատնտեսական բոլոր մթերքների կանխատեսվող ծավալների գծով՝ մթերումներն առանց առանց խոչընդոտների իրականացնելու համար : Ըստ մշտադիտարկման ադյունքների՝ մոտ 60 հազար տոննա բանջարեղենի և 34 հազար տոննա պտղի մթերման նախնական պահանջարկ կա:

Մթերումների նախօրյակին կատարվել են նաև այցելություններ վերամշակող խոշոր կազմակերպություններ: Կարկտահարությունից հետո մեկ անգամ ևս կատարվել է դեղձի և ծիրանի կանխատեսվող ծավալների գնահատում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում