Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ, Ադրբեջանի 2011 թվականի պետական բյուջեում որոշ ուղղումներ են կատարվել: Դրանց համաձայն՝ Ադրբեջանի այս տարվա ռազմական ծախսերն աճել են 39,735,000 մանաթով և կազմելու է 1,364,796,025 մանաթ (3.3 միլիարդ դոլար):
Հիշեցնենք, որ Խաղաղության խնդիրների ուսումնասիրության Ստոկհոլմի ինստիտուտի (SIPRI) տվյալներով, 2010 թվականին Ադրբեջանի պաշտպանական ծախսերը կազմել են 1 միլիարդ 421 միլիոն դոլար, Վրաստանինը՝ 452 միլիոն դոլար, իսկ Հայաստանինը՝ 404 միլիոն դոլար:
2000-2010 թվականներին Ադրբեջանն ընդհանուր առմամբ պաշտպանական ոլորտին հատկացրել է 9 միլիարդ 215 միլիոն դոլար, Վրաստանը՝ 4 միլիարդ 317.6 միլիոն դոլար, իսկ Հայաստանը՝ 2 միլիարդ 630 միլիոն դոլար:










































