Մոտ մեկ տարի տևած շինաշխատանքներից հետո բացվել է Գլենդելի «5 աստղ» կինոթատրոնը, որի սեփականատերերը վստահ են, որ հայաշատ քաղաքի բնակիչները պատրաստ են պրեմիում գին վճարել՝ կաշվեպատ բազմոցներով շքեղ կինոթատրոնում ֆիլմ դիտելու համար (օրինակ, մեկ տոմսին՝ մոտ 20 դոլար): Այս մասին հայտնում է Glendale News-Press-ը:
Կինոթատրոնը բացվել է Հյուսիսային Մերիլենդ պողոտայում: Հաստատությունն ընդգրկում է ավելի քան 5500 քառակուսի մետր տարածք: Այնտեղ կան 10 էկրաններ, 2 բար և ռեստորան: Ընդարձակ բազմոցն այցելուին տալիս է կոճակի միջոցով մատուցող կանչելու հնարավորություն: Կինոթատրոնում ընդհանուր առմամբ կա 497 նստելատեղ: Ամենամեծ սրահում տեղակայված է 104 նստարան:
Կինոթատրոնի գործադիր տնօրենն է հայազգի Հարի Ասլանյանը: Հաստատությունը պատկանում է հայերին:
Լուսանկարում պատկերված է կինոթատրոնի համասեփականատեր Լյուսի Մանասյանը:










































