Մեկ տարում հայկական գինու արտահանումն ավելացել է միանգամից 88 տոկոսով (հունվար-հունիսին 2012թ.-ի հունվար-հունիսի համեմատ): Առաջին կիսամյակում Հայաստանից արտահանվել է 617 հազար լիտր կամ 2 մլն դոլար մաքսային արժեքով խաղողի գինի: Այս աճը պայմանավորված է արտաքին շուկայում պահանջարկի աճով և արտահանման տեմպերից մի քանի անգամ հետ են մնում արտադրության տեմպերը:
Նույն ժամանակում գինու արտադրությունը Հայաստանում ավելացել է ոչ թե արտահանմանը համահունչ, այլ 4 անգամ ավելի դանդաղ` 20 տոկոսով: Չնայած դրան արտահանված գինին կազմում է արտադրված ընդհանուր ծավալի մոտ 25 տոկոսը:










































