Thursday, 11 06 2026
Մոսկվան մեծացնում է Երևանի դեմ ճնշումը․ հեռանա՞լ ՀԱՊԿ-ից, թե՞ «սպասել հեռացվելուն»
ԱՊՀ ստեղծագործական և գիտական մտավորականության համաժողովում Էդուարդ Թոփչյանը և Բելլա Ամարյանն արժանացել են մրցանակների
ԱԳ նախարարի տեղակալը Մարիա Թելալյանի հետ հանդիպմանն ընդգծել է ՀՀ պատրաստակամությունը ԺՀՄԻԳ-ի հետ կառուցողական համագործակցության շարունակական ընդլայնմանը
00:40
«Փյունիկ»-ը տարբերանշանի վրա կրկին ավելացրել է չեմպիոնական աստղը
Հայաստանի թեկնածուն ընտրվել է ՄԱԿ-ի Հաշմանդամություն ունեցող անձանց հանձնաժողովի անդամ
00:20
Հայաստանի կանանց ֆուտբոլի ազգային թիմը պարտությամբ ավարտեց ընտրական փուլը
Տաշիրում կասեցվել է պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը․ ՍԱՏՄ
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի նկատմամբ ընտրվել է կալանք. հայտարարվել հետախուզում. 3 անձի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է
Պուտինը պահանջել է ուժեղացնել կրթական համակարգի անվտանգությունը
ՍԱՏՄ-ն «Զվարթնոց» օդանավակայանում գործող հանրային սննդի կետում հայտնաբերել է վտանգավոր սննդամթերք
23:30
Տոկիոյում հանդիպել են Ճապոնիայի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները
Տեսանկարահանող սարքը կգործարկվի հունիսի 15-ից
23:10
Հաքան Ֆիդանը Սոֆիայում հանդիպումներ է անցկացրել մի շարք պաշտոնյաների հետ
Անցած մեկ օրում բացահայտվել է 184 հանցագործություն
Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելի քաղաքականությունը սպառնալիք է դարձել Թուրքիայի ազգային անվտանգության համար
Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի «Մուշ» կինոթատրոնի շենքը կվերադարձվի Հայաստանի Հանրապետությանը
ՌԴ արտգործնախարարությունում հանդիպում կանցկացվի Ֆրանսիայի, Գերմանիայի և Բրիտանիայի դեսպանների հետ
Եթե ընտրություններին միասնական ճակատով մասնակցեին ԼՀ-ը, ՀԱԿ-ը և Բևեռը, ապա կհաղթեր անվավեր քվեաթերթիկը. Գալջյան
Դոնալդ Թրամփը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
22:10
Քեշմ կղզու մոտակայքում պայթյուններ են որոտացել. «Mehr»
Հայաստանը ռուսական գազային շանտաժին չպետք է տեղի տա. գազ հնարավոր է ձեռք բերել այլ երկրներից
21:50
Եմենի ափերի մոտ բեռնանավ է գրոհի ենթարկվել
Այդ ուժը մեզ շփոթում է իր մոտ ծվարած, մի ցուցակից մյուսը թռչկոտողների հետ. մենք Վարդևանյան չենք
Ռուսաստանը պատրաստ է Վրաստանի հետ համագործակցության ընդլայնման. Զախարովա
Մոսկվան Երևանի նկատմամբ վարում և վարելու է «սեր առանց պարտավորության» քաղաքականությունը
21:09
Իրանի հարավը ջրամատակարարման խնդրի է բախվել ԱՄՆ-ի հարվածներից հետո
Վլադիմիր Պուտինը կայցելի՞ Թուրքիա
20:50
Իրանի զինված ուժերը ամբողջապես ջախջախված են. Թրամփ
Լատվիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին խորհրդարանական ընտրություններում ՔՊ-ի հաղթանակի կապակցությամբ
20:30
ԱՄՆ-ն պահանջում է վերանայել ԵՄ-ում դեղորայքի գնագոյացման համակարգը

«Գանգդ կփշրեմ»․ Կարենը սպառնում ու ծեծում էր անչափահաս տղային՝ ստիպելով տնից գումար գողանալ

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Յուրի Բաղդասարյանի նախագահությամբ ավարտվել է Կարեն Զախարյանի գործի դատական քննությունը:

Ըստ դատական ակտի՝ 22-ամյա Կարենը 2012 թվականի մայիսին, նյութական դժվարին կացության մեջ լինելով, պարտքով 5 հազար դրամ է խնդրել: Նույն թաղամասում բնակվող անչափահաս Վահեն ասել է, թե այդ գումարը կարող է տալ նրան:

Մի քանի օր անց Կարենը թաղամասում հանդիպել է Վահեին ու պահանջել խոստացած գումարը: Վահեն փորձել է հրաժարվել, ասել է, թե ոչինչ չի խոստացել:

Կարենը բարկացել է, հինգ հազար դրամը փողոցային հաշվարկով դարձրել 20 հազար դրամ ու սպառնացել է, թե Վահեի համար շատ վատ կլինի, եթե այդ գումարն անմիջապես չտա:

Կարենը Վահեից տարիքով մեծ էր, ֆիզիկապես ուժեղ, խոսքի մեջ՝ համարձակ ու առարկություն չընդունող: Անչափահաս Վահեն վախեցել է, որոշել է պահանջված գումարը տալ, որ Կարենը չծեծի:

Նա գնացել է տուն, մոր պայուսակից գաղտնի վերցրել է 20 հազար դրամ, իրենց շենքի դիմաց գտնվող ավտոտնակի հետնամասում փողը տվել է Կարենին: Այս քայլով, սակայն, նա «գերության մեջ է հայտնվել», քանի որ Կարենն արդեն շոշափել էր տղայի թույլ տեղը, հասկացել, որ կարող է նրանից գումարներ շորթել՝ հենվելով նրա վախի ու անհամարձակության վրա:

Քսան հազար դրամը վերցնելով՝ Կարենը Վահեից պահանջել է ծնողներին ոչինչ չասել, հակառակ դեպքում սպառնացել է, թե նրա հետ վատ բաներ կանի կամ պարզապես «կփշրի գանգը»:

Վահեն, բնականաբար, խորապես ազդվել է այդ խոսքերից, ծնողներին ոչինչ չի ասել:

Մի քանի օր անցել է: Կարենը նույն ավտոտնակի մոտ կտրել է Վահեի առաջը ու արդեն 30 հազար դրամ է պահանջել: Վահեն փորձել է մերժել նրան: Բայց տղայի նկատմամբ արդեն իր իշխանությունն զգացող Կարենը նրան ոտքերով ու ձեռքերով հարվածներ է հասցրել, գցել գետնին, պարտադրել, որ պահանջված գումարն անմիջապես բերի:

Վախեցած ու ծեծված տղան տուն է գնացել, մոր պայուսակից գաղտնի վերցրել 3 հատ 10 հազարանոց, դուրս է եկել բակ ու տվել Կարենին:

Դրանից հետո՝ 2012 թվականի հունիսից մինչև օգոստոս, Կարենը Վահեին վախեցնելու, նրա նկատմամբ բռնություն գործադրելու եղանակով պահանջել ու ստացել է 60 հազար դրամ՝ շարունակելով պարտադրել, որ նա չհամարձակվի ծնողների մոտ ծպտուն հանել:

Պարբերաբար ծեծվող ու կապտուկներով տուն գնացող Վահեն մորն ասել է, թե խաղալիս վայր է ընկել:

Կապտուկներով տուն գնացող, անտրամադիր, անհանգիստ դեռահասների ծնողները պետք է ավելի աչալուրջ լինեն, երեխայի պատասխանով, ստով չբավարարվեն, որովհետև նման իրավիճակում ավելի ծանր ողբերգություն կարող է պատահել: Լոռու մարզում, օրինակ, ճիշտ համանման իրավիճակում հայտնված դեռահասը, չկարողանալով սիրտը բացել ծնողների առաջ և դիմանալ շորթողի ճնշումներին, ինքնասպանություն էր գործել…

Օգոստոսի կեսերին Կարենը Վահեին առաջարկել է խաղաթղթերով «դուռակ» խաղալ ծխախոտի վրա: Վահեն փորձել է չխաղալ, բայց Կարենը պարտադրել է «իր ձևերով»:

Վահեն խաղացել ու, հասկանալի է, պարտվել է: Նա պարտավորվել է նույն օրը տանուլ տված ծխախոտները տալ Կարենին: Բայց չի տվել: Խուսափել է Կարենի հետ հանդիպելուց:

Կարենը նրան բռնեցրել է, տարել թաղամասի կիսակառույց շենքն ու տանուլ տված ծխախոտը ժամանակին չտալու համար պահանջել… 50 հազար դրամ:

Վահեն աղաչել է, թե այդպիսի գումար չունի, չի կարող տալ: Բայց Կարենը մնացել է անդրդվելի, ծեծել է Վահեին, ու տղան վախից նորից խոստացել է փողը ճարել ու պարտքը մարել:

Մոտ երկու շաբաթ Վահեն կարողացել է խույս տալ, Կարենին չհանդիպել: Բայց օգոստոսի 20-ին Կարենը բակում մոտեցել է Վահեին, ասել, թե ինքը խնդիրներ ունի, իրեն շտապ գումար է հարկավոր:

Վահեն նորից փորձել է համոզել, որ փող ճարել չի կարողանում: Այդ ժամանակ Կարենն առաջարկել է տնից թաքուն ոսկեղեն բերել, տալ իրեն, որ ինքը գրավ դնի: Խոստացել է, թե դրանից հետո նրան այլևս չի ծեծի, գումարներ չի պահանջի:

Վահեն ասել է, թե եղբայրը ոսկե շղթա ունի խաչով, կարող է դա վերցնել թաքուն ու տալ Կարենին: Վերջինս էլ տղային հանգստացնելու համար ասել է, թե Ռուսաստան է գնալու, այնտեղից փող կուղարկի, ու նա գրավից իր ոսկեղենը կհանի:

Վահեն, ուրիշ ելք չտեսնելով, իրոք, տնից գաղտնի վերցրել է 104 հազար դրամ ընդհանուր արժողությամբ ոսկե շղթան ու խաչը և հանձնել է Կարենին:

Վերջինս դրանք գրավ է դրել թաղամասի գրավատանը:

Մի քանի օր անց Վահեի մայրը նկատել է շղթայի ու խաչի անհետանալը: Հարցրել է Վահեին: Եթե նախկինում կորած փողի կամ կապտուկների վերաբերյալ հարցերին ի պատասխան՝ տղան կարողանում էր մորը խաբել, հիմա չի կարողացել ու պատմել է Կարենի ճնշումների, պարտադրանքների, շորթման մասին:

Ըստ մեղադրանքի՝ Կարեն Զախարյանը, բացի ներկայացվածից, 2012 թվականի սեպտեմբերի 4-ին բակում տեսել է բջջայինով խոսող անչափահաս Ռոլանդին, խնդրել է զանգելու համար մի քանի րոպեով տալ հեռախոսը:

Տղան տվել է, ապա սկսել է նայել ֆուտբոլ խաղացողներին: Երբ շրջվել է դեպի Կարենը, տեսել է, որ նա հեռացել է՝ հետը տանելով 55 հազար դրամ արժողությամբ հեռախոսը:

Կարենը ժամանակ չի կորցրել, հեռախոսը 7 հազար դրամով վաճառել է, գումարը ծախսել իր կարիքների համար: Իսկ Ռոլանդը գնացել է տուն ու կատարվածի մասին հայտնել մորը:

Նախաքննական մարմինը Կարեն Զախարյանին մեղադրանք է առաջադրել շորթման ու կողոպուտի համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 182 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 176 հոդվածի 1-ին մասով:

Կարենը դատարանում իրեն մեղավոր է ճանաչել միայն կողոպուտի համար: Նա չի ընդունել, թե երբևէ ծեծել, նեղել է Վահեին կամ նրանից գումարներ է շորթել: Ոսկե շղթան ու խաչը, ըստ Կարենի, Վահեն իր կամքով էր տվել, որպեսզի օգնի, ինքն էլ խոստացել էր, որ Ռուսաստանից մորաքույրը փող կուղարկի, շղթան ու խաչը գրավից կհանեն:

Կարեն Զախարյանը մոր հետ շուրջ չորս տարի առաջ էր Ռուսաստանից Հայաստան եկել: Մայրը ինսուլտ էր ստացել, դարձել անդամալույծ, երկրորդ խմբի հաշմանդամ: Նրա խնամքը Կարենն էր իրականացնում, հոգում ընտանիքի կարիքները: Կարենն ու մայրն ապրում էին վարձակալական հիմունքներով, ամեն ամիս բնակարանի վարձ տալը շատ բարդ էր Կարենի համար, նա մշտապես նյութական դժվարությունների մեջ էր: Բայց ստեղծված դրությունից նա սխալ ելք էր գտել՝ իր նյութական դժվարությունները լուծելով անչափահաս տղաներից գումարներ կամ գույք հափշտակելով:

Այնուամենայնիվ, ընտանեկան հանգամանքները դատարանը հաշվի է առել Կարենի նկատմամբ պատիժ նշանակելիս:

Ընդհանուր իրավասության դատարանը շորթման ու կողոպուտի համար մեղավոր է ճանաչել Կարեն Զախարյանին և դատապարտել 3 տարի 6 ամիս ազատազրկման: Պատժի սկիզբը՝ 2012 թվականի սեպտեմբերի 7-ից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում