Sunday, 07 06 2026
NASA-ն հրաժեշտ է տվել Մարսը 11 տարի ուսումնասիրած MAVEN-ին
«Ուժեղ Հայաստանի» համակիրներից ևս 5 անձ ձերբակալվել է ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով․ՀԿԿ
SpaceX-ը գնահատվել է 1.75 տրիլիոն դոլար
Հերթական անգամ ականատես ենք խախտումների, որոնք խաթարում են ընտրությունների բնականոն ընթացքը․ Սաքունց
«Իդոլ» ռոբոտի թվային տարբերակը դարձել է վիրտուալ բժիշկ
Blue Origin-ի հրթիռի պայթյունից չեն վնասվել վառելիքային բաքերը
ՌԴ-ն փորձում է մաքսիմալ վնաս հասցնել ՀՀ ներքին կայունությանը՝ դրանով առաջ տանելով սեփական շահերը
Ինչո՞ւ հնարավոր չէ Մարսից արագ վերադառնալ
«Եռագլխի» համար սա կենաց-մահու կռիվ է. տարբեր խժդժությունների կդիմեն
Արձանագրվել են կահավորման, կտրոնների և քվեարկության տեխնիկական խնդիրներ. «Անկախ դիտորդ»
Ղազախստան-Կիպրոս լոգիստիկան կարող է «պատուհան լինել» նաև Հայաստանի համար
ՀՀ քաղաքացու տանը Թուրքիայի Հանրապետության որևէ քաղաքացի հաշվառված չէ. ՆԳՆ
Մի շարք ռուսաստանյան տեղեկատվական աղբյուրներում ակնհայտ կեղծ լուրեր են տարածվում․ Իոաննիսյան
Մեծ թվով ֆեյքեր են լցնում «եթեր»՝ փորձելով ապալեգիտիմացնել ընտրությունները. Արայիկ Հարությունյան
«Չորս հոգու 50 հազար են տվել ամեն ընտանիքին, որ Գագիկ Ծառուկյան ընտրեն»․ ՀԿԿ հերթական գաղտնալսումը
Որոշ ընտրատեղամասերում ռումբեր տեղադրված լինելու մասին տեղեկությունը կեղծ է
Քվեարկեցի հանուն Հանրապետության, ընդդիմափոխության, ուժեղ հակակշռի․ Արման Բաբաջանյան
Կրկնակի քվեարկության փորձ կատարած անձը ձերբակալվել է
Հետընտրական փուլում հեղափոխություն հնարավոր չէ՝ ռուսամետ ուժերը չունեն բավարար մարդկային ռեսուրս
Ժամը 11։00-ի դրությամբ ՆԳՆ ստացվել է 17 ահազանգ
Ամեն ինչ պետք է անենք, որ ընտրությունների լեգիտիմությունը կասկածի տակ չդրվի․ Արման Բաբաջանյան
Ուշադրություն․ ընտրական իրավունքի իրացման համար անհրաժեշտ է անձը հաստատող վավեր փաստաթուղթ
ԱՊՀ դիտորդը խախտել է անաչառության կանոնը. հստակ արտահայտվել է ուժերից մեկի օգտին
ՌԴ-ից Հայաստան քաղաքացիների անվճար տեղափոխում կազմակերպելու կասկածանքով անձ է ձերբակալվել
Արման Բաբաջանյանը քվեարկել է Երևանի 8/09 ընտրական տեղամասում
Հիմա էլ ընկած համոզում են, թե ընտրական ցուցակներում Յարություն հայրանունով թուրք կա․ Ալեքսանյան
Մեծ անբարոյականություն է՝ Ռուսաստանից գալ ընտրության և անմիջապես փախչել երկրից
12:50
Ամեն անգամ շնորհակալ եմ հայրենի երկիրը ներկայացնելու համար. Էդուարդ Սպերցյան
Ընտրություններ-2026․ ի՞նչ խնդիրներ է արձանագրել «Անկախ դիտորդը» ժամը 12։00 դրությամբ
Ինչքա՞ն մարդ է մասնակցել ընտրություններին՝ ժամը 11:00-ի դրությամբ

2013-ի առաջին եռամսյակում Եվրամիության երկրներում ապաստան է խնդրել 1355 ՀՀ քաղաքացի

Եվրոպական վիճակագրական Eurostat  ծառայությունը ներկայացրել է 2013 թվականի առաջին եռամսյակում ԵՄ երկրներում ապաստանի ստացման խնդրանքով դիմումների վիճակագրությունը: Այս մասին տեղեկանում ենք բյուրոյի պաշտոնական կայքից:

 Հայաստանը դիմումների թվով 21-րդ տեղում է: ԵՄ երկրներում ապաստան ստանալու խնդրանքով 2013-ի հունվար-մարտ ամիսներին ներկայացվել է 1355 դիմում: Դիմումների 48 տոկոսը տրվել է Ֆրանսիայում, 18 տոկոսը՝ Գերմանիայում, 9 տոկոսը՝ Բելգիայում, 6 տոկոսը՝ Լեհաստանում, 5 տոկոսը՝ Շվեդիայում ապաստան ստանալու համար։

 Դիմումների 20.8 տոկոսը բաժին է ընկնում մինչև 13 տարեկաններին, 4.9 տոկոսը կազմում են 14-17, 39.9 տոկոսը՝ 18-34 տարիքային խմբերի ներկայացուցիչները, 32 տոկոսը 35-64 տարեկան, իսկ 3 տոկոսը՝ 65-ից բարձր տարիքի անձինք են:

 2012-ի առաջին եռամսյակում հայաստանցիների կողմից ԵՄ երկրներ ներկայացվել է 1550 դիմում: 2012-ի նույն ժամանակահատվածի համեմատ՝ 2013-ի առաջին երեք ամիսներին դիմումների թիվը նվազել է 12 տոկոսվ, իսկ 2012-ի վերջին եռամսյակի համեմատ՝ 11 տոկոսով: Ընդհանուր առմամբ՝ 2012-ին հայաստանցիները 5520 դիմում են ներկայացրել:

 2013-ի հունվար-մարտ ամիսներին Ռուսաստանի քաղաքացիների կողմից ստացվել են ԵՄ երկրներում ապաստանի տրամադրման հայցով ամենամեծ թվով դիմումները:

 Eurostat-ի տվյալներով՝ ընթացիկ տարվա առաջին երեք ամիսներին ԵՄ-ում փախստականի կարգավիճակ է շնորհվել 8435 ռուսաստանցու (անցած տարվա համեմատ` 4000-ով ավելի): Նրանց կեսը մինչև 18 տարեկան են:

 Ներկայացված դիմումների թվաքանակով երկրորդ տեղում Սիրիայի քաղաքացիներն են (8395 մարդ): Նրանց հաջորդում են աֆղանները (5 880), պակիստանցիները (4 310) և սոմալեցիները (3 430):

 8-րդ տեղում մեր հարևան Իրանն է (3265): Վրաստանը 11-րդ տեղն է զբաղեցնում (2315), Թուրքիան՝ 17-րդ (1660), Ադրբեջանը՝ 30-րդ (650):

 Eurostat-ի տվյալներով՝ընդհանուր առմամբ 2013-ի հունվար-մարտ ամիսներին երրորդ երկրների քաղաքացիների կողմից ստացվել է ապաստանի տրամադրման մասին 85 հազար միջնորդություն, ինչը 15 հազարով ավելի է անցած տարվա առաջին եռամսյակի համեմատ:

 ԵՄ երկրների շարքում 2013-ի առաջին եռամսյակի տվյալներով՝ ապաստանի ստացման վերաբերյալ դիմումների 25 տոկոսը բաժին է ընկել Գերմանիային:

 Հավելենք, որ 2012-ին ընդհանուր առամամբ ԵՄ երկրներում գրանցվել է ապաստանի տրամադրման 332 հազար դիմում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում