Լոնդոնի «Չելսի»-ն մտադիր է հերթական պաշտոնակա նտրանսֆերային առաջարկը ներկայացնել «Մանչեսթեր Յունայթեդ»-ին` Ուեյն Ռունիի տեղափոխության համար: Ինչպես հայտնում է The Guardian-ը, լոնդոնյան ակումբը հիմա կարգավորում է առաջարկի վերջին մանրամասները:
«Մանչեսթեր Յունայթեդ»-ը արդեն իսկ մերժել է «ազնվականներ»-ի երկու առաջարկ, որոնցից վերջինը կազմում էր 25 մլն ֆունտ:
Ինքը` Ռունին, դեմ չէ ակումբը լքելու, նույնիսկ մտածում է պաշտոնական տրանսֆերային հարցում ուղարկելու մասին:
Հավելենք, որ երեկ Ռունին մարզվել է ոչ թե հիմնական թիմի, այլ «Յունայթեդ»-ի երիտասարդական թիմի կազմում:









































