Լոնդոնի «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտարարել է, որ ակումբը չի պատրաստվում վաճառել բրազիլացի պաշտպան Դավիդ Լուիսի իրավունքները:
«Լուիսը «Բարսելոնա» տեղափոխության ոչ մի շանս չունի: Դա ժամանակի կորուստ է: Կատալոնացիներին խորհուրդ եմ տալիս զբաղվել մեկ այլ ֆուտբոլիստի տրանսֆերի հարցով: Մենք չենք ցանկանում հրաժարվել թիմի լավագույն ֆուտբոլիստների ծառայություններից»,- ասել է Մոուրինյոն:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ լոնդոնյան ակումբը հրաժարվել է վաճառել Լուիսի իրավունքները «Բարսելոնա»-ին` 35 մլն ֆունտի դիմաց:
Հիշեցնենք` Անգլիայի առաջնության 2012/13 թվականների մրցաշրջանում ֆուտբոլիստը մասնակցել է 30 հանդիպումների և 2 գոլ հեղինակել:







































