Սաուդյան Արաբիան հայտարարել է «Ալ-Քաիդայի» 2 ահաբեկիչների ձերբակալման մասին, որոնց պատճառով փակվել են դեսպանություննները Մերձավոր Արևելքում ու Հյուսիսային Աֆրիկայում: Այս մասին հաղորդում է Al-Arabiya-ն՝ հղում կատարելով երկրի ԱԳՆ մամլո քարտուղար, գեներալ-մայոր Մանսուր Ալ-Տուրկին:
Հեռուստաընկերության տեղեկություններով՝ նրանք «Ալ-Քաիդայի» անդամներ են, Եմենի ու Չադի քաղաքացիներ:
Հաղորդվում է, որ նրանցից առգրավվել են համակարգիչներ, որոնցում պարունակվել է իրենց մտադրությունը հաստատող տեղեկատվություն:
Ալ-Տուրկի խոսքով՝ Չադի կասկածյալը ավելի վաղ արտաքսվել էր երկրից, սակայն թագավորություն էր վերադարձել մեկ այլ անձնագրով:
Ձերբակալվածներին կասկածում են մահապարտ ահաբեկչի հարձակումը նախապատրաստելու մեջ: Հետաքննության տվյալներով՝ ձերբակալվածները ահաբեկչության մասին բանակցություններ են վարել արտասահմանի ահաբեկչական խմբավորումների հետ՝ օգտվելով սոցիալական ցանցերից, ինչպես նաև գաղտնագրված էլեկտրոնային հաղորդագրություններից:
Հիշեցնենք, որ օգոստոսի 4-ին Սաուդյան Արաբիայում ԱՄՆ-ը փակել էր իր դեսպանությունը: ԱՄՆ-ի և մի շարք եվրոպական դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքը մերձավորարևելյան տարածաշրջանում դադարեցվել էր՝ անվտանգության սպառնալիքների պատճառով:










































