Հարավաֆրիկյան Հանրապետության Լիմպոպո մարզում ռոք-փառատոնի կազմակերպիչներն անօդաչու թռչող սարքերը օգտագործել են խաղաղ նպատակներով՝ հանդիսականների համար փակ պլաստիկ բաժակներով գարեջուր առաքելու համար: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Արտասովոր ծառայությունից օգտվելու համար հաճախորդները պետք է ունենան GPS չիպով և հատուկ հավելվածով սմարթֆոններ: Առաքման համար գումար չի գանձվում:
Անօդաչուն որոշում է հաճախորդի գտնվելու վայրն ու 15 մետր բարձրությունից պարաշյուտով գարեջրի տարան ներքև իջեցնում:
«Մաննա» (երկնքից թափվող մանանայի պատվին) անվանումով անօդաչու սարքերը ստեղծվել են ՀԱՀ-ում:








































