Զավեշտալի դեպք է պատահել Երևանի Էրեբունի վարչական շրջանում: «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ են հասել այն մասին, որ օգոստոսի 8-ին Էրեբունու մի բնակիչ իր տուն է տարել անհայտ մարմնավաճառի, ժամանակ անցկացրել նրա հետ և օրվա վերջում վճարելով 10 հազար դրամ՝ նրան ճանապարհել:
Սակայն մի քանի ժամ անց նկատել է, որ իր դրամապանակից մոտ 600 ԱՄՆ դոլար գումար է պակասում: Տղամարդը ճարահատյալ դիմել է իրավապահ մարմիններին՝ այդ կնոջը գտնելու համար:
Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում:










































