Friday, 26 06 2026
Կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը
ՀՀ-ի և ԵՄ-ի պաշտոնյաները քննարկվել են տնտեսական ու տրանսպորտային կապակցվածության զարգացմանը միտված ծրագրերը
Պաշտոնատար անձի կողմից 2 դրվագ գործողությամբ խոշտանգում կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ՀՀ ներկայացուցիչները Հաագայում մասնակցել են եվրոպական շուկա հայկական ծաղիկների արտահանման հեռանկարների վերաբերյալ քննարկմանը
Սանկտ Պետերբուրգում հանդիպել են Հայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները
Լիբանանի նախագահը ողջունել է ֆրանս-իտալական նախաձեռնությունը՝ ՄԱԿ-ի խաղաղապահների հեռանալուց հետո միջազգային կոալիցիա ստեղծելու մասին
Վրաստանում քրդերը քրիստոնեություն են ընդունում, հայերը՝ ուղղափառությո՞ւն
17:50
Ֆոն դեր Լայենը կայցելի Հայաստան և Ադրբեջան
Ոստիկանը Գյումրիում երկու քաղաքացու է խոշտանգել. գործը դատարանում է
17:30
Ղրիմում արտակարգ դրություն է հայտարարվել
ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում վերընտրվեց Արմեն Մուրադյանը
17:10
Կասեցվել է կեղծ սիգարետների խոշորագույն արտադրություններից մեկը
Առանձին վայրերում սպասվում է կարկուտ
Մոսկվան Վաշինգտոնին չի համարում ամբողջապես չեզոք միջնորդ․ Պեսկով
Քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը
Մեր նպատակն է Վրաստանի և Ռուսաստանի միջև հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով․ Կոբախիձե
Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար
16:10
Ֆրանսիայում ջերմաստիճանը գերազանցում է պատմական ռեկորդները
Ձերբակալվել է սպանությանն օժանդակելու համար մեղադրվող հետախուզվողը
15:50
ԱՊՀ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու մասին ընդհանրապես խոսք չկա․ Լեբեդև
Վանաձորում գործող հացաբուլկեղենը աշխատում էր խախտումներով
15:30
ԱԷՄԳ-ն նշաններ չի տեսնում, որ Ռուսաստանը կամ Չինաստանն օգնում են Հյուսիսային Կորեային զարգացնել միջուկային ծրագիրը
Վահան Կոստանյանն ու Յուստ Ֆլամանդը քննարկել են հայկական արտադրանքի՝ դեպի ԵՄ երկրներ արտահանման հնարավորությունները
Լավրովը կոչ է արել «հստակություն մտցնել» Ալյասկայում համաձայնության չհասնելու մասին Ռուբիոյի հայտարարություններում
Ո՞ւմ է ձեռնտու հայ-ադրբեջանական պատմական «բանավեճի ստատուս-քվոն»
Լիբանանում իսրայելական հարձակումների զոհերի թիվը հասել է 4230-ի
ՀՀ-ն և Հարավային Կովկասը թևակոխել են խաղաղության և կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
14:30
Չարլզ III-ը դարձել է առաջին միապետը, որը հրապարակել է իր հարկային տվյալները
Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել․ Վաղարշապատի համայնքապետարան
14:10
Հարավային Կորեայի նախկին առաջին տիկինը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման

Երուսաղեմի պատրիարքի ընտրած ճանապարհը շիտակ չէ. Մայր Աթոռի միաբան

Այս օրերին համացանցում լայնորեն շրջանառվում և քննարկվում է Երուսաղեմի Հայոց Պատրիարք Տ. Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի` Ամենայն Հայոց Կաթողիկոսին ուղղված նամակը, որը մինչև հասցեատիրոջը հասնելը անհասկանալի պատճառներով նախապես տարածվեց համացանցում:

Թերևս արդեն սովորություն է դարձել շատերի կողմից Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին առնչված նամակագրությունը համացանցի միջոցով դարձնել հանրության սեփականությունը: Դրդապատճառների մասին կարելի է միայն ենթադրել, մինչդեռ իրականում նման գործելաոճը պատշաճ չէ բարձրաստիճան եկեղեցականին:

Պատրիարք Սրբազանի նամակի հետ կապված կցանկանայինք ներկայացնել մեր անձնական մտածումները` բնավ չհավակնելով արտահայտել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պաշտոնական մեկնաբանությունը, որը, վստահ ենք, շուտով կլինի:

Նախ անհասկանալի է, թե Պատրիարք Սրբազանը ինչու չմասնակցեց հուլիս 30-31-ին տեղի ունեցած Գերագույն Հոգևոր Խորհրդի ժողովին, քանի որ Պատրիարքը` իբրև ժողովի համաատենապետ, ստացել էր ժողովին մասնակցելու հրավեր:

Նախապես տեղեկացված էր, որ ժողովի ընթացքում քննության էր առնվելու Նորվան Սրբազանի հրաժարականի դիմումը, հետևաբար հրաժարականի առնչությամբ իր դիրքորոշումը Պատրիարքը կարող էր բարձրաձայնել Գերագույն Հոգևոր Խորհրդի ժողովում, այլ ոչ թե արհամարհելով ժողովին մասնակցելու հրավերը` մեկնաբաներ ժողովի որոշումը մի քանի օր անց:

Երկրորդ` Ամենապատիվ Պատրիարքն իր նամակում նշում է, որ Նորվան Սրբազանի առաջնորդական շրջանը ավարտվում է նոյեմբեր 1-ին, և Գերագույն Հոգևոր Խորհրդի անդամները կարող էին այդ ժամանակ ընդունել Սրբազանի հրաժարականը, մինչդեռ Պատրիարք Սրբազանը չի անդրադառնում, որ Գերագույն Հոգևոր Խորհուրդը հրաժարականը ընդունել է հենց նոյեմբեր 1-ով, քանի որ Նորվան Սրբազանը իր դիմումում նշել էր այդ թվականը, հետևաբար մինչև նոյեմբեր 1-ը նա պետք է պաշտոնավարի: Այս առումով ևս անհասկանալի է Պատրիարքի դիտողությունը:

Երրորդը, որն ամենից շատ մտահոգեց մեզ` իբրև երիտասարդ եկեղեցականի, դա Պատրիարքի նամակի այն հատվածն է, որտեղ նշվում է, թե վախի և սպառնալիքի մեջ անկարելի է եկեղեցականների առողջ սերունդներ  «հասցնել», ինչի պատճատով պետք է տուժեն մեր ժողովուրդը և Մայր Եկեղեցին, որոնք ավելի քան երբևէ մաքրակրոն և իրական եկեղեցականների կարիք ունեն և ոչ թե «գարշապար լիզողներու»:

Այսպես է բնութագրում ամենապատիվ Պատրաիրքը երիտասարդ եկեղեցականներին, և այդ խոսքերը Հայ Եկեղեցու նվիրապետական կառույցի մաս կազմող կարևոր աթոռի հոգևոր հոր խոսքերն են` ուղղված երիտասարդ եկեղեցականներին: Ի՞նչ օրինակ պետք է վերցնեն երիտասարդ եկեղեցականները  Պատրիարքից. մի՞թե այն, որ նա «խիզախություն դրսևորեց» և հրապարակավ քննադատեց Ամենայն Հայոց Կաթողիկոսին: Թե՞ այն, որ նա փոխանակ համապատասխան տեղում ներկայացնելու իր մտահոգությունները, համացանցի միջոցով դրանք ավելի շուտ մատչելի դարձրեց հայ հանրությանը:

Իսկապես, շատերը կարող են զարմանալ «Պատրիարքի քաջությունից», սակայն միայն  խորագետները  կմտածեն, որ Պատրիարքի ընտրած ճանապարհը շիտակ չէ և չի բխում Հայ Առաքելական Եկեղեցու շահերից:

Պատմության բոլոր ժամանակաշրջաններում էլ Հայ Եկեղեցում եղել են խնդիրներ և դրանք հաճախ կապված են եղել նաև նվիրապետական աթոռների հարաբերությունների հետ: Նույնիսկ  պատահել է, երբ Ամենայն Հայոց Կաթողիկոսը փիլոնազուրկ է արել Պատրիարքին, սակայն երբեք այդ խնդիրները արձագանք չեն գտել հայ հանրության մեջ, որովհետև ժամանակի բարձրաստիճան եկեղեցականները գիտակցել են խնդիրների կարգավորման պատշաճ և եկեղցականին հարիր ճանապարհները, այլ ոչ թե այնպես, ինչպես այսօր է արվում: Մեզ համար` իբրև երիտասարդ եկեղեցականի, Պատրիարքի նման մոտեցումը, առավել ևս նամակում տեղ գտած վիրավորական արտահայտությունները անհասկանալի են:

Պատրիարքն իր նամակում խոսում է նաև «հոգևոր շենքի ամրացման մասին» մինչ- դեռ նրա ընտրած ճանապարհը չի նպաստում հոգևոր շենքի զորացմանը: Նման կերպ խնդիրները չեն հարթվում, այլ ավելի են խորանում: Խնդիրները լուծվում են իրար առջև նստելով, դեմ առ դեմ քննարկելով և ոչ թե նամակի միջոցով հրապարակայնացնելով:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ներքին կյանքի վերաբերյալ դատողություններ և անհիմնավոր բնորոշումներ անելը պատշաճ չէ բարձրաստիճան եկեղեցականին, առավել ևս այն եկեղեցականին, որ ի մոտո ծանոթ չէ մայրավանքի կյանքին և չի կարող օբյեկտիվ և իրական պատկերացում ունենալ տիրող մթնոլորտի մասին:

Տակավին մինչ օրս, ընտրվելուց և գահակալման արարողությունից հետո, Պատրիարքը չի այցելել Սուրբ Էջմիածին` իր ուխտը նորոգելու Իջման Սուրբ սեղանի առջև, այնինչ պատշաճությունը պահանջում է, որ նորընտիր պատրիարքը` իր հարգանս Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, ուխտի գա Հայ Եկեղեցու հոգևոր կենտրոն: Մեր խորին համոզումամբ: Պատրիարքի նամակը միայն անձնական փառք է հետապնդում և ոչ թե Հայ Եկեղեցու շահերից է մղված:

Գերագույն Հոգևոր Խորհրդին չմասնակցելը, Ամենայն Հայոց Կաթողիկոսին ուղղված նամակը, ինչպես նաև սեպտեմբեր 21-28-ը Հայ Եկեղեցու եպիսկոպոսաց ժողովին չմասնակցելու որոշումը վկայում են, որ Պատրիարքը նախատրամադրված է եղել Մայր Աթոռ չայցելելու, արհամարհելու Ամենայն Հայոց Կաթողիկոսի իշխանությունը և հարմար առիթով հակառակվելու ու քննադատելու նրան:

Կարծում ենք, որ Հայ Եկեղեցու եպիսկոպոսաց ժողովը լավագույն տեղն է, ուր Պատրիարքը կարող է բարձրաձայնել իր մտահոգությունները, որոնք արտահայտել է իր նամակում: Ժողովին չմասնակցելով և խնդիրները չներկայացնելով համապատասխան տեղում` Պատրիարքը փաստում է, որ իր նամակը միայն անձնական փառասիրությունից և իր վրա ուշադրություն հրավիրելուց է մղված:

Միաբան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի 

ՊԱՐԹև աբեղա ԲԱՐՍԵՂՅԱՆ 

Aravot.am

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում