Վերջերս բացահայտված 2013 PS13 երկնաքարն ուրբաթ օրը կանցնի Երկրի և Լուսնի գրեթե մեջտեղով։ Այս մասին տեղեկացնում է Միջազգային աստղագիտական միության Փոքր մոլորակների կենտրոնը:
Տիեզերական նոր օբյեկտը հայտնաբերել են իսպանական Լա Սագրա աստղադիտարանի աշխատակիցները, այնուհետև դրա բացահայտումը հաստատել են Բրիտանիայի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի նրանց կոլեգաները, գրում է РИА Новости-ն:











































