Հրապարակախոս Սուրեն Սարգսյանի հավաստմամբ՝ այսօր մեր երկրում ծառացել են մի շարք խնդիրներ, և ազատամարտիկների խնդիրները պետք է դիտարկել այդ համատեքստում: Նա այսօր ազատամարտիկների անցկացրած հանրահավաքին ասաց, որ իրենք, ազատամարտիկները հայտարարում են համազգային մոբիլիզացիայի անհրաժեշտության մասին։ «Միայն համազգային համախմբման արդյունքում է հնարավոր հաղթահարել համազգային ու պետական խնդիրները»,- ասաց նա:
Սուրեն Սարգսյանի փոխանցմամբ՝ մենք այսօր հասել ենք մի սահմանագծի, որից այն կողմ գնալն արդեն կործանիչ կլինի:
Նա անդրադարձավ նաև այն լուրերին, թե «ազատամարտիկները հաց են ուզում»: Սուրեն Սարգսյանը շեշտեց, որ չնայած ազատամարտիկների մեծ մասը սոցիալական խնդիրներ ունեն, բայց հաց չեն մուրում, այլ փորձում են լուծել երկրում առկա սոցիալական խնդիրները:






































