ՀԱՀ մայրաքաղաք Յոհանեսբուրգի միջազգային օդանավակայանում մի ավտոմատ սարք է տեղադրվել, որը բոլորովին անվճար սուրճ է տալիս: Սա սուրճ արտադրող Douwe Egberts ընկերության խորամանկ միտքն է:
Մեկ բաժակ բնական տաք սուրճ ստանալու համար հարկավոր է կանգնել ավտոմատի առջև և հորանջել: Արտադրողներն այնքան են վստահ իրենց արտադրանքի վրա, որ չեն վախենում, որ այն կարող են չարաշահել. մեկ բաժակ իրենց սուրճից խմելուց հետո հորանջել չի ստացվի:










































