Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը հանդես է գալիս ազգային համաձայնության ակտի ընդունման նախաձեռնությամբ: Այս մասին, ինչպես փոխանցում է Trend գործակալությունն, այսօր կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտնել է կուսակցությունից նախագահի թեկնածու Դավիդ Բաքրաձեն:
Նրա խոսքերով՝ ազգային համաձայնության ակտն ապագայում կկարգավորի անցումային փուլի դժվարությունները և թույլ կտա խուսափել այն բոլոր խնդիրներից, որոնք կանգնած են հասարակության առջև:
Ինչպես նշել է Բաքրաձեն, տնտեսական ուղղությունը հանդիսանում է գլխավորներից մեկը:
«Մենք, ինչպես ընդդիմությունը, պատրաստ ենք համակարգված աշխատել իշխանությունների հետ այն հարցերի շուրջ, որոնք կապված են տնտեսության զարգացման և մարդկանց զբաղվածության հետ, որպեսզի կայունության զգացում ի հայտ գա: Պետք է միասին հոգ տանենք տնտեսության զարգացման մասին»,- հայտարարել է Բաքրաձեն: