Warner Bros. կինոընկերությունը ծրագրում է Լեոնարդո Դի Կապրիոյին հրավիրել՝ մարմնավորելու նորվեգացի թագավոր Հարոլդ III Դաժանին (ծնվել է 1015 թվականին), որին անվանում են վիկինգների դարաշրջանի վերջին տիրակալը: Այս մասին հայտնում է Deadline կինոպորտալը՝ հղում անելով սեփական աղբյուրներին:
«Թագավոր Հարոլդը» աշխատանքային անվանումով ֆիլմի պրոդյուսերությամբ կզբաղվի Դի Կապրիոյին պատկանող Appiah Way ընկերությունը: Սցենարը գրում է Մարկ Սմիթը:
Թագավորը մահացել է 1066 թվականին՝ անգլիական գահի նվաճման փորձի ժամանակ:








































