Միջազգային իրավապաշտպան Amnesty International կազմակերպությունը վերջին փաստագրական ապացույցն է ներկայացրել, թե ինչպես են Սիրիայում հակամարտության հետևանքով խախտվում մարդու իրավունքները:
Վերլուծությունում առկա են Հալեպի ակտիվ հակամարտության գոտուց նոր լուսանկարներ, որոնք ցույց են տալիս, որ պատերազմն ընթանում է միջազգային հումանիտար օրենքների խախտմամբ՝ առաջացնելով ավերածություններ ու մարդկանց մահ:
Կազմակերպությունը հաղորդել է Հալեպի քաղաքացիական բնակչությանն ուղղված սպառնալիքի մասին և կոչ է արել հակամարտության կողմերին պահպանել հումանիտար իրավունքների բոլոր նորմերը՝ հաղորդում է Sky News:
Amnesty International-ի արբանյակից կատարված բոլոր լուսանկարները կազմակերպությունը տեղադրել է Flickr-ում:










































