Monday, 15 06 2026
Անցած 3 օրում գրանցվել է 31 ավտովթար․ 44 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ
ԱԺ խորհուրդը հաստատել է հունիսի 16-ի հերթական նիստերի օրակարգի նախագիծը
Մայիսի 1-31-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքներ․ ՊԵԿ
22:30
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 180-ը
Հայաստանում ազատությունից զրկվածների թիվը հատել է 3000-ի շեմը. Գալյան
22:10
Ուկրաինայի ռազմածովային ուժերը Alkmaar տեսակի հակաականային նավ է ստացել Նիդեռլանդներից
21:50
Թրամփը սպառնացել է 100-տոկոսանոց մաքսատուրք սահմանել ֆրանսիական գինիների վրա
Օսկանյանը «պադոշ» է. ինչ երեսով է ընտրություն բառը օգտագործում
«Ուժեղ Հայաստանի» պատգամավորի 4 թեկնածուի նկատմամբ հայտարարվել է հետախուզում
Ընտրությունների լեգիտիմության հարց է առաջանում. ԿԸՀ որոշումն ապօրինի է
21:08
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 65-ի
Բաքուն «ձգտում է TRIPP-ը «Միջին միջանցք» աշխարհաքաղաքական նախագծից դուրս թողնե՞լ»
20:50
Իտալիայի վարչապետն ընդգծել է Լիբանանում ռազմական գործողությունների դադարեցման անհրաժեշտությունը
Հայաստանում են անվասայլակով բասկետբոլի սպորտային բանագնացներ Ռոզ Հոլերմանը և Սթիվ Սերիոն․ ԱՄՆ դեսպանատուն
20:30
Սաուդյան Արաբիայում ակնկալում են, որ Իրանն ու ԱՄՆ-ն հաշվի կառնեն արաբական երկրների շահերը
Դատական համակարգն առաջիկայում կհամալրվի նոր դատավորներով
20:10
Եվրոպական հանձնաժողովը հույս ունի հուլիսին սկսել Ուկրաինայի անդամակցության շուրջ բանակցությունները
Երևանում կգործի ամառային ստեղծագործական ճամբար՝ երեխաների և պատանիների համար
«Հեզբոլլահ»-ը հայտարարել է Իսրայելի դեմ մեկ օրում 28 մարտական ​​գործողության մասին
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը վարույթ է հարուցել Կապանում դեղնավուն անձրևաջրերի հոսքի դեպքով
Հաքան Ֆիդանը Մոսկվայում կքննարկի Ուկրաինայի, Սև ծովի և Հարավային Կովկասի հետ կապված հարցեր
Սևանում սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
19:10
Նորվեգիայի արքայադստեր որդին դատապարտվել է չորս տարվա ազատազրկման
Իրանը այլևս երբեք միջուկային զենք չի ունենա. Թրամփին հաջողվեց այն, ինչ չհաջողվեց Օբամային
18:50
Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային իրավիճակը
Ռուսական ալիքները պետք է անմիջապես փակվեն. որքան ուշ, այնքան վատ Հայաստանի համար
Firebird-ը ևՂազախստանի կառավարությունը ստորագրել են ռազմավարական համաձայնագրեր՝ երկրում AI ենթակառուցվածքների զարգացման նպատակով
Իսրայելը ամեն կերպ կխոչընդոտի Իրան-ԱՄՆ գործարքը. իրանական հանրության մեջ ևս վստահությունը խարխլված է
Լիբանանի նախագահը հուսով է, որ ԱՄՆ-Իրան համաձայնագիրը վերջնականապես կավարտի Իսրայելի և «Հեզբոլլահ»-ի միջև պատերազմը
Վանաձորում երեխան ընկել է գետը, դեպքի վայր են մեկնել փրկարարները

Կալանավայրերի նախկին պետը խարդախության և պատվիրված սպանության կազմակերպման մեջ իրեն մեղավոր չի ճանաչում

Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արմեն Խաչատրյանի նախագահությամբ այսօր սկսվեց 2001-2006 թվականներին ՀՀ արդարադատության նախարարության ՔԿՀ վարչության պետ, Երվանդ Զախարյանի նախկին խնամի Սամվել Հովհաննիսյանի գործի քննությունը:

55-ամյա Սամվել Հովհաննիսյանը 2013 թվականի փետրվարի 13-ին որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 38-35-104 հոդվածի 2-րդ մասի 7-րդ, 8-րդ կետերով նախատեսված արարքների կատարման համար:

Ըստ առաջադրված մեղադրանքի՝ Սամվել Հովհաննիսյանը Թելման Հովհաննիսյանի հիմնադրած, նրա տնօրինությամբ գործող «Սամոշ» ՍՊԸ-ում չունենալով գործարքներ կնքելու, նյութական միջոցներ տնօրինելու և այլ իրավունքներ՝ Երևան քաղաքի Մամիկոնյանց փողոցում կառուցվող բազմաբնակարանային շենքի երկու բնակարանների վերաբերյալ կնքել է կրկնակի գործարքներ և խարդախությամբ հափշտակել է այդ բնակարանների համար վճարված առանձնապես խոշոր չափերի՝ 25 միլիոն 310 հազար 285 դրամ, 13 միլիոն 300 հազար դրամ, 20 միլիոն դրամ և 20 միլիոն 094 հազար դրամ գումարները:

Առաջադրված մեղադրանքի համաձայն՝ Սամվել Հովհաննիսյանը, հայտնվելով «ֆինանսական դժվարին վիճակում», իմացել է, որ ՌԴ Նովոսիբիրսկ քաղաքում բնակվող Մրազ Շառոյանը վրեժի հողի վրա մտադրվել է պատվիրել իր եղբորը սպանած, «Գորիս» քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող դատապարտյալ Սլոյանի սպանությունը:

Քրեակատարողական հիմնարկների նախկին ղեկավար Սամվել Հովհաննիսյանը համաձայնել է սպանության կատարող գտնել, միջնորդ հանդիսանալ վերջինիս ու սպանության պատվիրատուի միջև և իրեն լավ ծանոթ կալանավայրային միջավայրում սպանել տալ Սլոյանին:

Նա իմացել է, որ պատվիրատուն պատրաստ է սպանության կատարման համար վճարել 30 հազար դոլար, շահադիտական դրդումներով միջոցներ է ձեռնարկել սպանության կազմակերպման ու նախապատրաստման համար, սակայն, առաջադրված մեղադրանքի համաձայն, նրա կամքից անկախ պատճառներով Սլոյանի սպանությունը չի իրագործվել, քանի որ այն իրականացնելու համար «հավաքագրված» դատապարտյալներ Տոնոյանն ու Խուրշուդյանը կամովին դադարեցրել են սպանության նախապատրաստությունը, և հաղորդում է ներկայացվել ՀՀ ԱԱԾ:

Այսօրվա դատական նիստին չէին ներկայացել տուժող Սամվել Այվազյանը, նրա ներկայացուցիչ Հովիկ Արսենյանը և տուժող Ջամալ Սլոյանի ներկայացուցիչ Ռազմիկ Թովմասյանը:

Դատարանը, կողմերի կարծիքները լսելով, հնարավոր համարեց դատաքննության նախապատրաստական մասը և դատաքննության սկիզբն անցկացնել այսօր:

Ամբաստանյալ Սամվել Հովհաննիսյանը, նկատի ունենալով, որ նախագահող դատավոր Արմեն Խաչատրյանի՝ արձակուրդում գտվելը կարող էր ձգձգել գործի քննությունը, դիմել էր դատարանի նախագահին՝ իր գործի քննությունն այլ դատավորի հանձնարարելու խնդրանքով:

Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահի պաշտոնակատարը, սակայն, նպատակահարմար չէր համարել գործը մակագրել այլ դատավորի:

Մինչ դատավոր Արմեն Խաչատրյանի արձակուրդը կավարտվեր, ամբաստանյալ Սամվել Հովհաննիսյանը, ժամանակն անտեղի չկորցնելու համար, խնդրել էր, որ հետազոտվի իր առողջական վիճակը, որպեսզի նախկինում տարած ինֆարկտից հետո պարզ լինի իր սիրտ-անոթային համակարգի ներկա վիճակը:

Այսօր, մինչև դատաքննության սկսվելը Սամվել Հովհաննիսյանի շահերի պաշտպան Ա. Սիրունյանը հանդես եկավ մի քանի միջնորդություններով, որոնց մի մասը դատարանը հետաձգեց՝ մինչև գործով առկա ապացույցների հետազոտության ավարտը:

Մեղադրող Ա. Ամիրզադյանը հրապարակեց մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը:

Ամբաստանյալ Սամվել Հովհաննիսյանը հայտարարեց, թե առաջադրված մեղադրանքներից ոչ մեկով իրեն մեղավոր չի ճանաչում, ինքն արդար է:

Սահմանվեց ապացույցների հետազոտման կարգ. ըստ դրվագների՝ կհարցաքննվեն տուժողները, վկաները, կհետազոտվեն գործում առկա ապացույցները, կհարցաքննվի ամբաստանյալը:

Այս դատական նիստին ներկայացվել էր տուժող Ջամալ Սլոյանը: Ըստ մեղադրանքի՝ սպանության համար պատիժ կրող հենց այս դատապարտյալի սպանության պատվերն էր ստանձնել ու փորձել իրագործել տալ կալանավայրերի «խոհանոցին» լավ ծանոթ Սամվել Հովհաննիսյանը:

Ջամալ Սլոյանը հայտարարեց, թե խնդրում է իրեն շուտափույթ հարցաքննել և այլևս դատարան չբերել, քանի որ ամբաստանյալի աթոռին նստած անձին ինքը չի ճանաչել ու չի ճանաչում, նրա մասին հայտնելու ոչ մի բան էլ չունի:

Դատարանը դատապարտյալ տուժողի խնդրանքին ընդառաջեց ու հարցաքննեց նրան:

Սլոյանը ոչ մի էական բան չհայտնեց, նույնիսկ տարակուսեց, որ ինքը տուժող է՝ ասելով. «Եթե տուժող լինեի, արդեն համբարձված կլինեի»:

Սլոյանի տրամադրությունը լավ էր, ըստ երևույթին՝ սպանության ձախողված նախապատրաստումը ավելացրել էր նրա լավատեսությունը: Նա ժպտում, ձեռքով էր անում հարազատներին, նույնիսկ ցանկանում էր գրկախառնվել նրանց հետ, քանի որ շատ երկար ժամանակ չէր տեսել, բայց դատարանի դահլիճում նրան այդպիսի ազատություններ թույլ չտվեցին:

Սլոյանը հայտնեց, թե թմրամիջոցներ չի օգտագործում, ինչպես էլ իրեն համոզեին, չէր օգտագործի: Ըստ մեղադրանքի՝ Սամվել Հովհաննիսյանը ծրագրել էր Սլոյանի սպանությունն իրագործել տալ՝ նրան մահացու չափաբաժնով թմրամիջոց «հյուրասիրելով»:

Վերջացնելով իր հակիրճ ցուցմունքը՝ Սլոյանը, իր իսկ խնդրանքով, դուրս բերվեց դատարանի դահլիճից՝ ձեռքի հրաժեշտի թափահարումներով լավատեսական «ցտեսություն» հղելով հարազատներին: Վերջիններս նույնպես ազատեցին դահլիճն ու համերաշխ դուրս եկան: Սամվել Հովհաննիսյանի ճակատագիրը նրանց, ինչպես երևում է, չէր հետաքրքրում: Հետագա դատական նիստերին, ցանկության դեպքում, կմասնակցի Սլոյանի ներկայացուցիչ, փաստաբան Ռազմիկ Թովմասյանը:

Մնացած տուժողների հարցաքննությունը կկատարվի առաջիկա նիստերին, երբ ապահովված կլինի կողմերի լիակատար ներկայությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում