Thursday, 18 06 2026
ՊԵԿ նախագահը ՀՄՆԿ Գլխավոր համաժողովում քննարկել է հարկային վարչարարության արդիականացման և համագործակցության ընդլայնման հարցեր
Իսրայելը հայտարարել է, որ իր զորքերը շարունակում են գործել Լիբանանում
ASEAN-ը G7-ի «հակակշիռ»
17:50
Սա պատմական փաստաթուղթ է և ուղերձ հզոր Իրանից. Փեզեշքիան
Ութերորդ գումարման Ազգային ժողովն ավարտեց աշխատանքները
17:30
Ռոբերտո Մարտինեսը կարող է գլխավորել Ռոնալդուի թիմը
17:20
Շանթ Սարգսյանն արագ շախմատի թիմային ԱԱ-ի հերթական տուրում հաղթել է Մագնուս Կարլսենին
17:10
ԱՄՆ-ի պաշտպանության ոլորտում 1,5 տրիլիոն դոլարի ներդրումն «ուղերձ է աշխարհին». Հեգսեթ
Ի՞նչ եղանակ է սպավում առաջիկայում
16:50
ՖԻՖԱ-ն հրապարակել է խմբային փուլի առաջին տուրի վիճակագրությունը
Տնտեսագիտական համալսարանը դարձել է CFA Institute-ի կողմից հավատարմագրված առաջին համալսարանը Հայաստանում
Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին
«Արիդես» ՍՊԸ-ն դարձել է Ինժեներական քաղաքի 17-րդ ռեզիդենտը
16:10
Իսկական արժեք է. Թրամփը հիացել է Վերսալի պալատով
Ինչո՞ւ է անձրևի ժամանակ տաքսի ծառայությունների գինը 4 անգամ բարձրանում. Նազարյանը՝ Գևորգյանին
15:50
Ամերիկյան զորքերը որոշ ժամանակ կմնան Պարսից ծոցի տարածաշրջանում․ Թրամփ
Գիտենք «ջրային մաֆիայի» մասին, որին արմատախիլ պետք է անենք, այլապես ոչ մի ռեֆորմ չի լինի․ Նազարյան
15:30
Շվեդիան 108 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինայի համար զենք գնելու նպատակով
15:20
Հայկական լոլիկը կարտահանվի Եվրոպա
15:10
Իրանի և Իտալիայի ԱԳ նախարարները քննարկել են ԱՄՆ-Իրան փոխըմբռնման հուշագիրը
Ֆիդանի պատասխանը ավելի շատ հարցեր է ծնում, քան պարզաբանում հայ-թուրքական կարգավորումը
14:50
Գերմանիայի նավերն ընթանում են դեպի Կարմիր ծով՝ Հորմուզի նեղուցում հնարավոր առաքելության համար
Կարեն Սարգսյանը որոնվում է որպես անհետ կորած
Հարվածները չեն մոտեցնում Պուտին-Զելենսկու անձնական շփումները. Ուշակով
Սևանա լճի ափամերձ 60 հողամասերում ապամոնտաժվել է 162 ապօրինի շենք-շինություն
14:10
Սադրանքները կարող են վատ հետևանքներ ունենալ. Լուկաշենկո
Վերահաստատվել է Հայաստանի հանձնառությունը՝ աջակցել ճգնաժամերից տուժած անձանց պաշտպանությանն ուղղված միջազգային ջանքերին
Մոսկովյան օդանավակայանները կաթվածահար են անօդաչուների հարձակումից հետո
2027 թվականից կգործի նոր ծրագիր. պետությունը կաջակցի գործատուներին
Լիբանանը հայտնել է իսրայելական հարվածներից 58 նոր զոհի մասին

Հայկական Համագումարը հուսով է, որ դեսպան Ուորլիկը և ԵԱՀԿ համանախագահողները կներգրավեն ԼՂ-ին խաղաղ բանակցություններին

Ջեյմս Ուորլիկի որպես Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ բանակցությունների գործընթացում Եվրոպայում Անվտանգության և Համագործակցության Կազմակերպության (ԵԱՀԿ) Մինսկի խմբի ամերիկացի նոր համանախագահ նշանակվելու առիթով, Ամերիկայի Հայկական Համագումարը (Համագումար) կրկին հայտնում է իր մտահոգությունները կապված Ադրբեջանի աճող ռազմատենչ հռետորաբանության, շարունակական ռազմականացման և հրադադարի խախտման դեպքերի հետ:

«Ամերիկայի Հայկական Համագումարը հույս է հայտնում, որ դեսպան Ուորլիկը և իր ԵԱՀԿ համանախագահող գործընկերները, կներգրավեն ժողովրդավարական ճանապարհով ընտրված Լեռնային Ղարաբաղի կառավարությանը խաղաղ բանակցություններին: Միայն ԼՂՀ կառավարության մասնակցությամբ և Լեռնային Ղարաբաղի քաղաքացիների աջակցության շնորհիվ, ովքեր խիզախորեն պաշտպանել են իրենց հայրենիքը, կարելի է հասնել տևական խաղաղության»,- հայտարարել է Ամերիկայի Հայկական Համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին:

Պետքարտուղար Ջոն Քերրին արտահայտեց իր վստահությունը դեսպան Ուորլիկին` անվանելով նրան «առաջնակարգ դիվանագետ», երբ օգոստոսի 5-ին հայտարարեց նրա նշանակման մասին: Քերրին հիշեցրեց նաև, որ «Միացյալ Նահանգները հավատարիմ են մնում իրենց ձգտմանն օգնելով կողմերին հասնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խնդրի հարատև և խաղաղ կարգավորմանը»:

1991 թվականին Ադրբեջանը պատերազմ սկսեց Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության դեմ: Ռուսաստանի միջնորդությամբ հրադադարի պայմանագիր ստորագրվեց 1994 թվականին, որով ավարտվեցին ռազմական գործողությունները։ Այնուամենայնիվ, խաղաղության պայմանագիր դեռևս չի հաստատվել: Մոտ 20 տարի է ԵԱՀԿ Մինսկի խումբը, որը համանախագահում են Միացյալ Նահանգները, Ռուսաստանը և Ֆրանսիան, հակամարտության խաղաղ լուծում է փնտրում: Վերջին տարիներին շփման գծի երկայնքով հրադադարի խախտման դեպքերն էապես աճել են: Միաժամանակ Ադրբեջանը սկսել է հսկայական քանակությամբ հարձակվողական զինատեսակներ գնել, որոնց գումարը 2011 -2012 ֆինանսական տարում կազմեց շուրջ 6 միլիարդ ԱՄՆ դոլար: Անցած ամիս հայտնի դարձավ, որ Ադրբեջանը սկսել է ստանալ Ռուսաստանից գնված 1 միլիարդ ԱՄՆ դոլար արժողությամբ զենք, մինչդեռ Միացյալ Նահանգների Կոնգրեսն Ադրբեջանի Զինված ուժերին լրացուցիչ 3.3 միլիոն ԱՄՆ դոլար տրամադրելու գործընթացում է: Ամերիկայի Հայկական Համագումարը բարձրաձայնեց այս խնդիրներն անցած ամսվա հաշվետվությունը ներկայացնելու ժամանակ, երբ Եվրոպայում Անվտանգության և Համագործակցության Հանձնաժողովի (ԱՄՆ Հելսինկյան Հանձնաժողովը) «Անհանգիստ գործընկեր. Ադրբեջանում աճող ավտորիտարիզմը» խորագրով լսումներն էին անցկացվում:

Ուորլիկը նախկինում եղել է ԱՄՆ-ի նախագահի հատուկ ներկայացուցիչը Աֆղանստանի ու Պակիստանի հարցերով և առաջատար բանակցող Աֆղանստանի հետ Երկկողմանի Անվտանգության Պայմանագիր կնքելու ժամանակ: Նա եղել է ԱՄՆ-ի դեսպան Բուլղարիայում 2009-2012թթ., պետքարտուղարի տեղակալի օգնական Միջազգային Կազմակերպության հարցերով բյուրոյում 2006-2009 թթ. և Եվրոպական Անվտանգության և Քաղաքական հարցերով գրասենյակի տնօրեն 2005-2006թթ.:

1972 թվին հիմնված` Ամերիկայի հայկական համագումարը Վաշինգտոնում տեղակայված խոշորագույն համազգային հասարակական կազմակերպություն է, որն օժանդակում է հայկական հարցերի ճիշտ ըմբռնմանն ու լուսաբանմանը: Համագումարը 501(c) (3) կարգավիճակով հարկերից ազատված անդամակցական կազմակերպություն է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում