Երևում է՝ Վլադիմիր Ժիրինովսկու կասկածելի դափնիները հանգիստ չեն տալիս Վրաստանի նախագահի ադրբեջանցի թեկնածու Դաշգին Գյուլմամեդովին՝ գրում է «Գրուզիա օնլայնը»:
Գյուլմամեդովը որոշել է «առաջ անցնել» ռուս սկանդալային քաղաքական գործչից ու վրացական ԶԼՄ-ներում հանդես է եկել սենսացիոն հայտարարությամբ:
Գյուլմամեդովի խոսքով՝ Սաակաշվիլիին սպառնում է բանտարկություն:
«2004-ից այդ մարդու ղեկավարած հանցավոր ռեժիմը մեղավոր է ժողովրդի առաջ գործած բազմաթիվ հանցանքների համար: Պարզ հետաքննությունը ի հայտ կբերի Սաակաշվիլիի հանցագործությունները:
Եթե ես նախագահ ընտրվեմ, ապա նա իր կյանքի մնացած օրերը կանցկացնի ճաղերի հետևում:
Միխեիլ Սաակաշվիլին սպանել է նախկին վարչապետ Զուրաբ Ժվանիային ու նախկին քաղաքապետ Ռաուլ Յուսուբովին: Այդ հանցագործությունների համար Սաակաշվիլիին ու նրա գլխավոր հանցակից Մերաբիշվիիին ցմահ բանտարկություն է հասնում»,- ասել է նա:









































