The Rolling Stones-ը մտադիր է անցկացնել խմբի ստեղծման 50-ամյակի հոբելյանական համերգ: Այս մասին գրում է The Sun-ը: Այն մասին, որ խումբը մտադիր է անցկացնել հոբելյանական համերգ, հաղորդել է խմբի կիթառահար Քիթ Ռիչարդսը: Նա ասել է, որ խումբը դեռ կոնկրետ որոշումներ չի կայացրել:
Ենթադրվում է, որ խումբը ելույթ կունենա հուլիսի 12-ին, երբ 50 տարի առաջ առաջին անգամ բեմ են ելել Լոնդոնի Marquee ակումբում: Վերջին անգամ The Rolling Stones-ը հավաքվել է 2005-2007 թթ., երբ մեծ շրջագայությամբ հանդես է եկել աշխարհի տարբեր բեմերում` թողարկելով A Bigger bang ալբոմը: