Globo Esporte-ն տեղեկացնում է, որ «Մանչեսթեր Սիթի»-ն հետաքրքրվում է Մախաչկալայի «Անժի»-ի կիսապաշտպան Վիլիանի ծառայություններով:
Նշվում է, որ «քաղաքայիններ»-ը պատրաստ են բրազիլացի ֆուտբոլիստի տեղափոխության դիմաց վճարել 40 մլն եվրո:
Հիշեցնենք, որ «Անժի»-ն հայտարարել էր ակումբի ֆինանսավորման կրճատման մասին: Ակումբը պատրաստ է հրաժարվել բարձր վարձատրվող մի շարք ֆուտբոլիստների ծառայություններից, որոնց շարքում է նաև Վիլիանը:
Հիշեցնենք, որ Վիլիանը «Անժի» է տեղափոխվել 2013թ. ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ՝ Դոնեցկի «Շախտյոր»-ից, 35 մլն եվրոյի դիմաց:






































