Friday, 26 06 2026
16:10
Ֆրանսիայում ջերմաստիճանը գերազանցում է պատմական ռեկորդները
Ձերբակալվել է սպանությանն օժանդակելու համար մեղադրվող հետախուզվողը
15:50
ԱՊՀ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու մասին ընդհանրապես խոսք չկա․ Լեբեդև
Վանաձորում գործող հացաբուլկեղենը աշխատում էր խախտումներով
15:30
ԱԷՄԳ-ն նշաններ չի տեսնում, որ Ռուսաստանը կամ Չինաստանն օգնում են Հյուսիսային Կորեային զարգացնել միջուկային ծրագիրը
Վահան Կոստանյանն ու Յուստ Ֆլամանդը քննարկել են հայկական արտադրանքի՝ դեպի ԵՄ երկրներ արտահանման հնարավորությունները
Լավրովը կոչ է արել «հստակություն մտցնել» Ալյասկայում համաձայնության չհասնելու մասին Ռուբիոյի հայտարարություններում
Ո՞ւմ է ձեռնտու հայ-ադրբեջանական պատմական «բանավեճի ստատուս-քվոն»
Լիբանանում իսրայելական հարձակումների զոհերի թիվը հասել է 4230-ի
ՀՀ-ն և Հարավային Կովկասը թևակոխել են խաղաղության և կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
14:30
Չարլզ III-ը դարձել է առաջին միապետը, որը հրապարակել է իր հարկային տվյալները
Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել․ Վաղարշապատի համայնքապետարան
14:10
Հարավային Կորեայի նախկին առաջին տիկինը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման
Վարդան Ղուկասյանը բռնություն է գործադրել իրեն ուղեկցող ոստիկանի նկատմամբ
13:50
ՌԴ ՊՆ-ն գիշերը խոցել է ուկրաինական 660 ԱԹՍ
13:40
Yandex Armenia Startup Accelerator-ը մեկնարկել է հայտերի ընդունումը
13:30
Լատվիան լրացուցիչ ՀՕՊ միջոցներ կտեղակայի Ռուսաստանի և Բելառուսի հետ սահմանին
ՍԴ երկու դատավորի մասնակցության անհնարինության հարցը քննարկման առարկա չդարձվեց
13:10
Սաուդյան Saudi Aramco ընկերությունը վերսկսել է նավթի բեռնափոխադրումը
Ալեն Սիմոնյանը դատարանում հաղթել է Ռոբերտ Քոչարյանին
12:50
Վենսն ու Ռուբիոն արտաքին քաղաքականության հարցերում տարբեր հայացքներ ունեն․ Reuters
12:40
Կոնվերս Բանկը և ԱԶԲ-ն ընդլայնում են ՄՓՄՁ-ների և կայուն ֆինանսավորման հասանելիությունը Հայաստանում
12:30
Գրոսսին հայտարարել է Իրանի իշխանությունների հետ նախնական քննարկումների մասին
12:20
Լանջառ գյուղում կառուցվել է 5 մՎտ հզորությամբ արևային կայան
12:10
Հայկական կողմը չի վճարում իր 10 տոկոսը․ ՀԱՊԿ-ում ՌԴ ներկայացուցիչ
Ուկրաինայի վերականգնման Խորհրդաժողովի «հարթակում» Արմեն Գրիգորյան-Ջեյհուն Բայրամով հանդիպում նախատեսվա՞ծ է
Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել նավթամթերքի հերթական խմբաքանակը
ՍԴ-ում մեկնարկել է ԱԺ ընտրությունների հետ կապված գործի քննությունը
Իսրայելը պատրաստվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Ալեն Սիմոնյանը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին

Կան գերատեսչություններ, որտեղ արձանագրվում են գնումների գործընթացի խախտումներ. Տիգրան Սարգսյան

Առաջինը ուզում եմ նշել, որ մենք Ձեզ հետ միասին վերջին ամսվա ընթացքում մեծածավալ աշխատանք կատարեցինք՝ գնումների ընթացակարգը բարելավելու ուղղությամբ: Ֆինանսների նախարարության կողմից կատարված վերջին շաբաթվա մոնիտորինգը վկայում է, որ էական բարելավում և տեղաշարժ կա գնումների գործընթացում, մասնավորապես պայմանագրերի կնքման, պայմանագրերի մեջ ներառված դրույթների, մրցույթ հայտարարելու ժամանակի պահպանման: Բայց դա չի նշանակում, որ բոլոր խնդիրները լուծված են: Դեռևս կան գերատեսչություններ, որտեղ արձանագրվում են գնումների գործընթացի խախտումներ:

Օգոստոս-սեպտեմբեր ամիսներին մենք պետք է ոչ միայն նվազագույնի հասցնենք այդպիսի դեպքերը, այլև ընդհանրապես բացառենք: Սա նշանակում է, որ հոկտեմբերին մենք նորից իրականացնելու ենք ուսումնասիրություն գնումների գործընթացում, և խնդրում եմ, որպեսզի նախարարները իրենց անձնական հսկողության տակ պահեն խնդիրը:

Երկրորդը՝ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին մենք իրականացնելու ենք պետության կողմից մատուցվող ծառայությունների մոնիտորինգ, ինչպես որ դա իրականացնում էինք անցած և նախանցած տարիներին: Մոնիտորինգն իրականացնում են ոչ պետական կառույցները, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները. դրա արդյունքները քննարկման առարկա են դառնում վերահսկող ծառայությունների կողմից, որից հետո մենք տալիս ենք գնահատականներ: Առաջին հերթին խոսքը վերաբերում է այն ծառայություններին, որոնց առնչվում են հարյուր հազարավոր մեր քաղաքացիներ: Եվ, առաջին հերթին, հենց դրանով է պայմանավորված վերաբերմունքը պետության նկատմամբ: Խնդրում եմ, որպեսզի դուք հանձնարարեք ձեր ենթակայության տակ գտնվող ծառայություններին՝ ինքնուրույնաբար համապատասխան ուսումնասիրություններ իրականացնել, բացահայտված խնդիրներին տալ լուծումներ, որպեսզի մենք սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին անակնկալ արդյունքներ չունենանք:

Եվ երրորդը՝ համախառն ներքին արդյունքի գնահատականները մենք արդեն հավաքում ենք ըստ գերատեսչությունների, առանձին խորհրդակցություն կանցկացնենք և կառավարության հերթական նիստերից մեկում կամփոփենք արդյունքները, մեր գնահատականները նախորդ ամիսների տնտեսական աճի ներուժի վերաբերյալ և 2013 թվականի ըստ ոլորտների սպասվող տնտեսական աճի վերաբերյալ: Այստեղ էլ բոլոր գերատեսչություններն անելիք ունեն:

Նույն ռեժիմով կաշխատենք, ինչպես անցած տարի՝ բոլոր տեղեկությունները կտրամադրենք նաև Պետական եկամուտների կոմիտեին, որպեսզի ըստ համախառն ներքին արդյունքի աճի կարողանանք բացահայտել նաև լրացուցիչ հարկերի հավաքման ներուժն ըստ ոլորտների:

Լուսանկարը PanARMENIAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում