Մարտական գործողություններին մասնակցությունը ոչ մի կերպ կապված չէ զինծառայողների շրջանում ինքնասպանությունների թվի հետ ու չի կարող հիմնավորում ծառայել ամերիկյան բանակում ինքնասպանությունների աճը բացատրելու համար: Նման տվյալներ են ներկայացված ամերիկյան բժիշկների այս շաբաթ կազմած հաշվետվությունում, տեղեկացնում է russian.rt.com-ը:
Հետազոտության հեղինակները եկել են անսպասելի եզրակացության՝ այնպիսի հոգեկան խանգարումներ, ինչպիսիք են դեպրեսիան կամ ալկոհոլային կախվածությունը, որոնք հանգեցնում են ինքնասպանության, չեն առաջանում պատերազմի հետ կապված գործոնների հետևանքով: Դրանք հաջողությամբ զարգանում են նաև քաղաքացիական անձանց մոտ:
Անցած տարի ԱՄՆ-ում գրանցվել է զինվորականների շրջանում ինքնասպանությունների ռեկորդային թիվ՝ 350 դեպք, ինչը, 2011-2012 թթ. համեմատ, աճել է 16 %-ով:
Բժշկական հետազոտության հեղինակները, որոնց աշխատանքը հրապարակված է Journal of the American Medical Association-ում, պնդում են, որ զինվորականներն ինքնասպան են լինում այն նույն պատճառներով, ինչ շարքային քաղաքացիները:









































