Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրման) քննությունների երկրորդ փուլն արդեն մեկնարկել է, և հայտնի են առաջին արդյունքները: Մայիսի 19-20-ը անցկացված քննություններին մասնակցության համար հավաստագրված 94 հավակնորդից քննության գրավոր փուլին մասնակցել է 93-ը:
Մասնակիցներից 16-ը չեն հաղթահարել գրավոր քննության շեմը, իսկ 7 հավակնորդ` բանավոր քննության շեմը:
Ընդհանուր առմամբ, այս քննության արդյունքում նվազագույն շեմը հաղթահարել է 70 հավակնորդ: Հաջորդ գրավոր քննությունը տեղի է ունենալու մայիսի 24-ին, իսկ բանավորը` 25-ին: