Դամասկոսում այսօր հրաձգություն է սկսվել Ալ-Մալիքի շրջանում՝ նախագահական պալատի անմիջական հարևանությամբ: ITAR-TASS-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել են ականատեսները:
Ինչպես հաղորդում է «Ալ-Արաբիա» հեռուստաալիքը, սիրիական ընդդիմության զինված խմբավորումների դաշտային հրամանատարներից մեկը հայտարարել է Սիրիայի նախագահին ուղեկցող ավտոշարասյան վրա հարձակման մասին, սակայն այդ տեղեկությունը դեռևս չի հաստատվել: Հեռուստաալիքի զրուցակցի հավաստմամբ՝ Ասադը, որը գնում էր տեղի մզկիթներից մեկը՝ աղոթելու, հարձակման հետևանքով չի տուժել:
Սիրիայի հեռուստատեսությունը տրամադրել է կադրեր, որոնցում Ասադը աղոթում է մզկիթում:








































