Տարեվերջին Վրաստանում մեծ տնտեսական աճ է սպասվում։ Այսպես է կարծում երկրի խորհրդարանի նախագահ Դավիդ Ուսուպաշվիլին: Այս մասին հաղորդում է Trend-ը:
Նման հայտարարությամբ նա լրագրողների առջև հանդես է եկել չորեքշաբթի օրը՝ խորհրդարանի մեծամասնության հետ էկոնոմիկայի ու տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարների հանդիպումից հետո:
«Նախորդ տարվա մարտ ամսից սկսվել է տնտեսության անկումը, և այդ անկումը շարունակվել է յուրաքանչյուր ամիս: Սակայն 2013 թ. մարտ ամսին սկսվել է հակառակ գործընթացը, և մինջև տարեվերջ լուրջ առաջխաղացում տեղի կունենա»,- ասել է Ուսուպաշվիլին:
Նրա խոսքերով՝ հանդիպմանը քննարկված հարցերից մեկը վերաբերել է սկսնակ գործարարների խնդիրներին։
Վրաստանի կառավարության կանխատեսումներով՝ տարեվերջին երկրի տնտեսությունը կաճի 6 տոկոսով՝ չնայած միջազգային ֆինանսական կառույցները կանխատեսումը նվազեցրել են՝ 5 տոկոսից հասցնելով 3 տոկոսի:











































