Այդ հեղուկի գոյության մասին հայտնի է դարձել ԱՄՆ դեսպանատան զեկույցից, որն էլ որսացել է «Ալ-Կաիդա»-ի հաղոդակցման էլեկտրոնային համակարգերը: Հեղուկի գոյությունը հաստատել են նաև այլ փակ աղբյուրներ:
«Ալ-Կաիդա»-ի ստորաբաժանումը պայթուցիկի նոր սերունդ է մշակել: Ամերիկացի պաշտոնյաներն անհանգստանում են, որ այն կարող է կիրառվել արդեն մոտակա ժամանակներում ծայրահեղական կազմակերպության կողմից ծրագրված հարձակումների ընթացքում, տեղեկացնում է իսրայելական «Գա-Արեց» հրատարակչությունը:
ԱՄՆ կառավարության սեփական աղբյուրները տեղեկացրել են սպասվող ահաբեկչական սպառնալիքի մասին, որն էլ Միացյալ Նահանգներին ստիպել է Մերձավոր Արևելքում և Հյուսիսային ԱՖրիկայում փակել իր դեսպանատները: Ինչպես հայտնի է դարձել, հատուկ հեղուկի մեջ թրջված հագուստը պայթյունավտանգ է դառնում, երբ չորանում է: Կարծիքներ կան, որ այն անհնար կլինի հայտնաբերել նույնիսկ անվտանգության ժամանակակից համակարգերի օգնությամբ:
Հեղուկ պայթուցիկը համարվում է «Ալ-Կաիդա»-ի՝ Եմենում տեղակայված ստրաբաժանման հայտնագործությունը: Այնտեղ է գործում պայթուցիկների վարպետ Իբրահիմ Ալ-Ասիրին, ով ամենաշատ փնտրվող ահաբեկիչների ցուցակում 25-րդ տեղն է զբաղեցնում:










































